Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի դեսպանի տիկինը բրազիլական երգեց, Բրազիլիայի դեսպանը՝ նույնպես

Հունիս 27,2014 23:07

Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունն այսօր բրազիլական երգի երեկո էր կազմակերպել Հայ ավետարանչական կենտրոնի սրահում, որին մասնակցում էին դիվանագետներ, մշակույթի գործիչներ: Մասնավորապես ներկա էին Հայաստանում ԱՄՆ, Ուկրաինայի, Բրազիլիայի դեսպանները:

b2

Համերգի ընթացքում, որի խորագիրն էր «A journey through Brazilian music», հնչեցին բրազիլական երաժշտության արդեն դասական դարձած հիթեր: Բրազիլական կրքոտ ռիթմերը հանդիսատեսին հասցրին երգչուհի Անուշ Բադալյանը եւ մյուս տաղանդավոր հայ երաժիշտները՝ Արմեն Հյուսնունցը, Նելլի Մանուկյանը, Խաչիկ Սահակյանը, Արթուր Սողոյանը, Վարդան Առաքելյանը, Էդուարդ Հարությունյանն ու Արման Ջալալյանը:

b4

Համերգի ավարտին բեմ բարձրացավ Հայաստանում Բրազիլիայի արտակարգ ու լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն եւ հայ երաժիշտներ հետ մի երգ էլ ինքը երգեց: Պարզվում է դեսպանը նաեւ սաքսոֆոն է նվագում ու մի անգամ հանդես է եկել բրազիլական փառատոներից մեկի ժամանակ:

b1

Ավելի վաղ Անուշ Բադալյանի հետ երգեց նաեւ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի գեղեցկուհի տիկինը: Համերգի ավարտին բրավոներ հնչեցին ու հանդիսատեսը հեռացավ դրական էներգիայով լիցքավորված: Բրազիլական երաժշտությամբ ճամփորդությունը ստացվել էր:

b5

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30