Արագածոտնի մարզի կարկուտից տուժած Արտենի գյուղի բնակիչներն այսօր մեզ հետ զրույցում բողոքեցին նաև, որ գյուղը ոռոգման ու խմելու ջրից բացի, 10 տարի է` գազ չունի, և լեռնային այս շրջանում ապրելը ահավոր թանկ է նստում, դեռ փայտ են վառում: Գյուղացիների պատմելով, կողքի բոլորի անմարդաբնակ ու աննշան գյուղերը գազաֆիկացված են, իսկ իրենց մեծ թվով բնակիչներ ունեցող գյուղը` ոչ:
Ըստ նրանց, Արտենին փորձել են գազաֆիկացնել, սակայն հպարտ-հպարտ բերել, հին, մաշված գազի խողովակներ են քաշել, արդյունքում գազը միացնելը եղել է վտանգավոր: Մեր տարեց զրուցակիցներից մեկն էլ ասաց. «Գազի գիծը թալանել, կերել են, գցել են մեռած վարչապետի`Անդրանիկ Մարգարյանի վրա, իբր թե նա է արել…Էսպես էլ բան լինի անօգնական, անտեր մարդ ենք, ոչնչով չեն օգնում»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ