Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանի առաջարկները` կարկուտից տուժած արտենցիներին

Հունիս 27,2014 21:59

Ինչպես քիչ առաջ Aravot.am-ին պարզաբանեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, այսօր լինելով Արագածոտնի մարզի կարկուտից տուժած Արտենի գյուղում, մի քանի խնդիրներ է քննարկել գյուղացիների հետ, և զրույցը անցել է կառուցողական մթնոլորտում, նորմալ երկխոսություն է ծավալվել: Նախարարը կարկտահարությունից տուժած գյուղացիներին խոստացել է զիջել հողի հարկերը, քննարկվել է հակակարկտային կայաններ տեղադրելու հարցը, նաև գյուղացիների վարկերի հարցը:

Հիշեցնենք, որ գյուղացիների դժգոհելով, իրենք վարկեր էին վերցրել գյուղատնտեսական աշխատանքներ ծավալելու համար, իսկ հիմա տուժել են և պահանջում են սառեցնել դրանք: Ըստ փոխնախարարի` կախված այն հանգամանքից, թե գյուղացիներից որ մեկը ինչ ծավալի վնաս է կրել, գյուղնախարար Սերգո Կարապետյանը խոստացել է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին: Գյուղնախարարը նաև խոստացել է աջակցել բանջարաբոստանային կուլտուրայի սերմերով, այսինքն` նրանք, ովքեր ցանկություն կունենան , կարող են ստանալ դրանք: Նաև խոսք է գնացել բերքի իրացման խնդիրը լուծելու մասին, և որոշվել է, բերքի այն մասը, որը նորմալ վիճակում է, վաճառել շուկայում, իսկ մյուսները առաջարկելու են վերամշակող կազմակերպություններին` մթերողներին:

Aravot.am-ը փոխնախարարին փոխանցեց գյուղացիների այն դժգոհությունը, թե նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է կարկտահարված ծիրանները տանել ու վաճառել 400 դրամով, այսինքն , ըստ գյուղացիների, դա անիրատեսական առաջարկ է : «Մենք իրավասու չենք գին որոշելու, և գին մենք չենք ասել, առաջարկել են այն բերքը, որը կարկտահարված չէ, շուկայում վաճառել ավելի բարձր գնով, որպեսզի գյուղացին ավելի չտուժի »,- ասաց փոխնախարարը: Վերջինիս փոխանցմամբ, առաջարկվել են նաև անվճար տեղեր գյուղատնտեսական շուկայում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Առաջարկում եմ 1000 դրամով ծիրան վաճառողներից հարկել 50 տոկոսը և հատուցել վնասը,որ կրել են ցրտահարությունից տուժածները:Այսպես ավելի արդարացի կլինի,քանի որ այդ ամբողջը ընկնում է սպառողի վրա,իսկ չտուժված ֆերմերները գերշահույթներ են ստանալու ,որը արդարացի չէ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30