«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը:
-Պարոն Պապյան, հետաձգվում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Հայաստանի իշխանությունները նշում են, որ դրա համար տեխնիկական մի քանի խնդիրներ կան: Ձեր կարծիքով՝ ո՞րն է ձգձգման իրական պատճառը:
-Ես չեմ կարծում, որ դա տեխնիկական խնդիր է: Ես կարծում եմ՝ Հայաստանի Եվրասիական միություն բերելու բուն նպատակը Ադրբեջանին այդ միություն ներքաշելու մեջ է: Թեև Ադրբեջանը հայտարարել է, որ չի ուզում այդ միության մաս կազմի, բայց հիմա բանակցում են, ուզում են Ադրբեջանին գայթակղել և ներս բերել:
-Այսինքն՝ Ղարաբաղի հարցո՞վ են Ադրբեջանի վրա ճնշումները:
Կարդացեք նաև
-Ռուսաստանն ուզում է Ղարաբաղը դարձնել վճարման միջոց, գայթակղել Ադրբեջանին ու բերել Եվրասիական միություն: Դա դեռ չի ստացվում, որովհետև Ադրբեջանը չի ուզում մտնել այդ միություն: Թե հիմա ինչքանով կստացվի դա, եթե անգամ նրանք ուզեն, դա այլ խնդիր է: Բայց բացահայտ է, որ Հայաստանի դերակատարությունը Եվրասիական միությունում գայթակղիչի դերն է: Ուրիշ դեր չկա:
-Իսկ եթե Ռուսաստանին հաջողվի Ադրբեջանին գայթակղել և Եվրասիական միության անդամ դարձնել, մասնավորապես Ղարաբաղի հարցով ի՞նչ է տեղի ունենալու:
-Եթե հաջողվում է, Ադրբեջանը գալիս է Ղարաբաղի հետ միասին ու մտնում է Եվրասիական միություն: Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանը, չակերտավոր, այսպես կոչված, միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Եվ մենք ունենում ենք այն, ինչ ունեցանք 1921 թվականին, երբ նույն միության մեջ ունեինք Հայաստան և Ադրբեջան, Ղարաբաղը Ադրբեջանի ենթակայության ներքո էր:
Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբի»-ի կայքում