Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիայի» ինքնաթիռը փոխանակում են Մասիսում հողատարածքի հետ

Հունիս 27,2014 20:59

«Արմավիա» ավիաընկերության Bombardier CRJ 20 ինքնաթիռը վաճառվում է 700 միլիոն դրամով: Վաճառքի մասին հայտարարությունը հայտնվել է  գրավադրված վաճառքի ենթակա գույքի` բնակարանների, մեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կայքէջում:  grav.am-ն էլ վաճառքի մասին տեղեկատվությունը տարածել է ֆեյսբուքյան իր էջում, որտեղ օգտատերերը «Արմավիային» ծաղրի են ենթարկում` ««700 միլիոնը լավ ա, բայց կլինի՞ փակովի, խոսքի` 150 դոլարը`հիմա, մնացածն էլ` 400 տարվա ընթացքում», «Տաքսու տակ հաստատ չի քշվել չէ՞», «Գա՞զ ա, թե` բենզին», «Մասիսում հող կա, կարո՞ղ ա փոխանակեք», «Էսի խփած ա եղել, կողի դուռն էլ, հեն ա` երեւում ա` փոխած ա», «Սրա սեւը կա՞, ես կվերցնեմ` ապառիկով», «Հետաքրքիր է, կգտնվի՞ մի ոչխար, որը կգնի սա», «Էսի ինքնաթիռ չի, էսի Արմավիայի 3-րդ CSJ-200-ն ա, որը շահագործվում էր որպես «զապչաստ», սրա վրեն աշխատող բան չկա, ինչ էլ կա` ժամկետն անց ա»»:

Հիշեցնենք, որ «Արմավիան» մի քանի տարի առաջ խնդիրներ ունեցավ, պարտքեր կուտակեց, անցյալ տարվանից դադարեցրեց թռիչքներն ու իր եղած-չեղած գույքը վաճառքի է հանել: Ընկերությունը հարկայինին պարտք է 7 միլիարդ 35 միլիոն 703 հազար դրամ, որից մոտ 5 միլիարդը պետական տուրքն է, իսկ մնացածը՝ շահութահարկ, ոչ ռեզիդենտի շահութահարկ, եկամտահարկ, սոցվճարներ: «Արմավիան» նախկին 67 աշխատակիցներին էլ պարտք է մոտ 100 միլիոն դրամ, որը տարիների չվճարած աշխատավարձերն ու օրապահիկներն են: Թերեւս այս ամենի պատճառով է «Արմավիան» քաղաքացիների կողմից ծաղր ու ծանակի է ենթարկվում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30