Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ճանապարհները փակած Արտենիում կրքերը չեն հանդարտվում. (Տեսանյութ)

Հունիս 27,2014 19:36

Նախորդ օրը   կարկուտը իսպառ  վնասել էր  Արագածոտնի մարզի   Արտենի գյուղի մրգատու` ծիրանի ու խնձորի այգիները  ու հացահատիկային, բանջարաբոստանային մշակաբույսերը, որն էլ ստիպել էր գյուղացիներին դուրս գալ բողոքի. փակել  Արմավիր-Գյումրի    ճանապարհը: Վարկերի տակ խեղդված գյուղացիները  պահանջում էին  վարչապետից, գյուղնախարարից անձամբ  այցելել իրենց գյուղ ու բացատրություն տալ, թե ինչու են այսպես անտեսում լեռնային գոտում ապրող գյուղացիներին. 3800  բնակիչ ունեցող  գյուղում ոչ գազ կա, ոչ ոռոգման ու խմելու ջուր, երկու տեսակի ջուրն էլ գնում են առասպելական գներով, բացի  դրանից չկա հակակարկտային կայան: Միակ հակակարկտային կայանը, որը մի քանի  գյուղացիներ վարկեր են վերցրել ու իրենց միջոցներով գնել,  դեռ դե վարկը չփակած, պարզվում է  փչացած է, չի կարողացել   պաշտպանել անգամ հարակից  մրգատու այգին: Ինչպես ծաղրում էին  գյուղացիները` «Հակակարկտայինը վախեցավ կարկտից»: Գյուղացիները բողոքում էին, որ հակակարկտայինը արժեր 4800 դոլար, սակայն Թալինից ձեռք բերելն ու չաշխատելը մեկ է եղել:

IMG_2785

Այսօր Արտենի էր այցելել գյուղնախարար Սերգո Կարապետյանը, սակայն մեզ չհաջողվեց գյուղացիների ու նախարարի հանդիպումը ֆիքսել. մեր գյուղ գնալն ու նախարարի  հեռանալը մեկ էր եղել: Նախարարի այցն ավելի էր բորբոքել արտենցիներին: Բանն այն է, որ  Սերգո Կարապետյանը  առաջարկել է կարկտահարված, այլևս անպիտան ծիրանի մեկ կիլոգրամը  (տես լուսանկարում) վաճառել 400 դրամով, մի բան էլ  խոստացել է անձամբ  կանգնել գյուղացիների կողքին ու  արկղ առ արկ վաճառել: Բացի այդ,  որպես  վնասի   փոխհատուցում նախարարը առաջարկել է  վարունգի սերմ տալ:

«Մեզ ձեռ է առնում էս մարդը, ես 10 միլիոն դրամի վնաս եմ կրել, ինքը վարունգի սերմ է առաջարկում…Կամ էդ ծիրանը ո՞վ կուտի, որ դու վաճառելուց ես խոսում,  խո՞զը, խոզն էլ զարգացել, հարգելի նախարար, էլ չի ուտի»: Մեկ այլ գյուղացի էլ բորբոքված ասաց. «Դրանք  բոլորը սուտխոսաններ են, երեկ ես մարզպետին էլ ասի` դու սուտ ես խոսում,  խաբում  ես, սա երրորդ դեպքն է, գալիս ես Արտենի ավան, բոլորին խաբում ես ու գնում ես: էնպես են անելու, որ հրաժարվենք Հայաստանի քաղաքացիությունից ու ամբողջ ավանով  տեղափոխվենք Ռուսաստան, էլ ապրելու բան չկա էստեղ, եթե վնասի փոխհատուցում չեղավ, մի բան իմացեք, որ գյուղի կեսը  ինֆարկտով կմեռնի, սաղ գյուղով հիվանդ պառկած են, եկեք գնանք տները, տեսեք, համոզվեք»:

IMG_2786

Գյուղի խանութատերն էլ ասաց, որ գյուղացիները 7-8 միլիոն դրամ պարտք ունեն իրեն, սպասում էին, որ մոտ օրերս գոնե ծիրանը կհավաքեն, փողերը կփակվեն, սակայն կարկուտը իրենց հերն անիծեց: Գյուղացիները պահանջում են կառավարությունից գոնե սառեցնել վարկերը, որոնք վերցրել էին գյուղատնտեսական աշխատանքների կատարելու նպատակով:  Վերջիններս նախազգուշացրեցին` եթե 3 օրվա ընթացքում լուծում չստանա իրենց հարցը, նորից են ճանապարհները փակելու:

 

 

Գյուղապետ Գեղամ  Խլղաթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կարկուտը վնասել է գյուղի 1000 հեկտար հողատարածքը: «Ուժեղ կարկուտ է եղել քամու ուղեկցությամբ, որից հետո հորդ անձրև է եղել, կարելի ասել ցանքատարածությունների, բանջարաբոստանի, հացահատիկի մեծ մասը 100 տոկոս, իսկ այգիներին 60-100 տոկոս վնաս է պատճառել: 5 րոպե  առաջ գյուղնախարարն էր էստեղ, մարզպետի, պատգամավորի, նախարարի հետ, հանձնաժողովը էս պահին աշխատում է, հիմա վնասների չափն ենք ճշտում, տեսնենք եղած բերքի որ  մասը կարող ենք իրացնել, գոնե մթերող կազմակերպություններին, իսկ  ապրանք մնացած լինի,  գոնե տեղական շուկայում: Դրսի ապրանք չունենք, մեր գյուղի ծիրանը հիմնականում արտահանվում էր Մոսկվա: էս տարի չունենք էլ էդպիսի ծիրան, հիմնականում  տեղի շուկայում պիտի իրացվի»: Գյուղապետն ասաց, որ գյուղացիների կողմից երեկ ճանապարհ փակելու պատճառներից մեկը նաև հակակարկտային կայան չունենալն է: Գյուղապետի հաշվարկներով,  եթե 10 հակակարտային կայան լինի, ապա գյուղի 2000 հեկտար գյուղնշանակության հողերը  ինչ-որ չափով ապահովագրված կլինեն: Գյուղապետի փոխանցմամբ,  Արագածոտնի մարզպետը երեկ հանդիպել է բնակիչների ու խոստացել  կարճ ժամանակահատվածում մի 5 հատ հակակարկտային կայան բերել , տեղադրել, սակայն գյուղացիները բացարձակապես այս խոստմանը չեն հավատում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Մանրամասները ավելի ուշ` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30