Ինչպես երեկ տեղեկացրել էինք` Ագարակ քաղաքի բնակիչ Ջանիկ Խաչատրյանին Ագարակի կոմբինատի պոմպակայանում երեկ առավոտյան հերթապահություն իրականացնելուց հետո ոչ ոք չի տեսել: Երեկվանից որոնողական աշխատանքներ են տարվում բնակչին գտնելու համար: Ինչպես քիչ առաջ տեղեկացանք Ագարակի կոմբինատից` աշխատակցին դեռեւս չի հաջողվել գտնել, իսկ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ երեկվանից շրջանառվում է այն վարկածը, որ Ջանիկ Խաչատրյանը հնարավոր է հոսանքահարվել եւ Արաքս գետն է ընկել, քանի որ Արաքս գետում բաց հոսանք են գտնել, իսկ ինքը տեղում չի եղել: Մինչեւ այս պահը նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն դեռ չկա:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ