Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունը, դատարան չգալով, հաղթեց ՊԵԿ-ի նախկին աշխատակցին. (Տեսանյութ)

Հունիս 27,2014 17:54

Փաստաբան Հակոբ Ճարոյանը դատարանի որոշումը կբողոքարկի:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր մերժեց Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության նախկին աշխատակից, ԵՊՀ դասախոս Արտակ Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանի բողոքը:

Փաստաբանը դատի էր տվել հատուկ քննչական ծառայության քննիչին, որը մերժել էր քրեական գործ հարուցել պետական պաշտոնատար անձանց դեմ, որոնց կողմից իրականացվել էին ոտնձգություններ ՊԵԿ նախկին աշխատակցի նկատմամբ:
Արտակ Ղուկասյանի դեմ ՀՔԾ –ն Խարդախության և յուրացման եղանակներով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցել էր քրեական գործ, որի դատական քննությունն ընթանում է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

artak-pek3

Ըստ ՀՔԾ-ի, 2009-2012թթ. Արտակ Ղուկասյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 2009-2012թթ. 28 քաղաքացուց հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 1 մլրդ 761 մլն 781 հազար 986 ՀՀ դրամ, յուրացման եղանակով՝ 9 քաղաքացուց հափշտակել է խոշոր չափերի՝ 1 մլն 372 հազար ՀՀ դրամ: Բացի այդ, Ա. Ղուկասյանը օգտագործել է իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր:
« Ամուսնուս առևանգել են, ծեծել, թալանել մեր ողջ ունեցվածքը, իսկ այսօր տուժողը ձերբակալված է, իսկ հանցագործներն ու վաշխառունները՝ ազատության մեջ են: Առ այսօր քննիչն արդարացնում է բոլոր վաշխառուներին՝ առևանգողներ՝ Արման և Գուրգեն Սարգսյաններին, ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանին, Մաթևոս Մելիքսեթյանին, բացահայտ անտեսելով մի շարք ապացույցներ ու վկաների ցուցմունքներ: Տարիներ շարունակ ստանալով բարձր տոկոսներ, այսօր քննիչը նրանց ներկայացնում է որպես տուժվածներ: Ամուսնուս առաջադրվել է անհիմն մեղադրանք» ասում է Արտակ Ղուկասյանի կինը՝ Գոհար Բաղրամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30