Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը ափսոսում է.«Էդ միլիցեքին նախագահականի մոտ պիտի տփեի»

Հունիս 27,2014 17:41

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանը եւ մյուս 13 ամբաստանյալները դատական նիստի ժամանակ իրենց մեղավոր չընդունեցին:

Մեղադրող դատախազը ընթերցեց ամբաստանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքները: Նրանք մեղադրվում են խուլիգանության հոդվածով:

«Եթե մեղավոր եմ, ուրեմն էն հարցում է մեղքս, որ պետք է նախագահականի դիմաց էդ միլիցեքին տփեի, էն էլ իմ կամքից անկախ է եղել, չհասցրի: Ափսոսում եմ, որ մի բան էլ քիչ եմ արել »,- իր մեղադրականը լսելուց հետո հայտարարեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը` պատասխանելով դատավորի հարցին՝ թե արդյոք իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է:

Իր մեղքը չճանաչեց նաեւ ամբաստանյալ Ալեք Պողոսյանը.«Ես այդ երթին մասնակցել եմ, որովհետեւ այլ ճանապարհով իշխանությունը ժողովրդին հանձնել հնարավոր չէր: Սահմանադրական դատարանը ճանաչում է այն մարդու հաղթանակը, ում թելադրում է Ռուսաստանը»:

Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն էլ պնդեց, որ ինքը օգտվել է իր սահմանադրական իրավունքից. «Դուրս եմ եկել երկրում հաստատված բեսպրեդելի դեմ: Ներկայումս ոչ թե կալանավորված եմ, այլ գտնվում եմ գերության մեջ: Սահմանում թուրքերն են գերեվարում, ստեղ դուք, ի՞նչ տարբերություն»:

Ամբաստանյալ Հայկ Հարությունյանն էլ հայտարարեց, որ դատարանը իրեն կարող է մեղադրել միայն ՀՀ սրտացավ քաղաքացի լինելու մեջ:
Միսակ Առաքելյանն էլ կասկածի տակ դրեց արդար դատաքննության հնարավորությունը եւ հիշեցրեց, որ սկզբում մի մեղադրանք են իր նկատմամբ առաջադրել, հետո` լրիվ ուրիշ. «Հինգ ամիս է՝ արդեն նստած եմ, բայց հոդվածը փոխվելուց հետո շարունակում եմ նստել, այնինչ պետք է մեկ ամիս նստեի: Էլ ինչի՞ մասին է խոսքը»:

Մյուս ամբաստանյալները նույնպես հայտարարեցին` իրենց մեղքը չընդունելու մասին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30