«Ալիևի ռեժիմի համար ոչ միայն խորթ են եվրոպական արժեքները, այլև մահացու, հետևաբար սեփական պրոբլեմներից, այն հանգամանքից ուշադրություն շեղելու համար, որ Ադրբեջանը լկտիաբար չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները, Ադրբեջանը միշտ նման աղմուկներ է բարձրացնում այն հարցերի շուրջ, որոնցով Եվրախորհուրդը չի զբաղվում և ցանկություն էլ չունի զբաղվելու: Դրա համար գոյություն ունի Մինսկի խումբ»,-Aravot.am-ի հարցին` արդյոք Ադրբեջանը, ԵԽԽՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձևեր շրջանառելով, նպատակ ունի բանակցությունների նոր ձևաչա՞փ ստեղծել կրկին ԵԽ-ում հակամարտության թեմայով քննարկում բացելու համար, այսպես պատասխանեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Ինչպես տեղեկացրել ենք, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը շրջանառության մեջ է դրել «ԼեռնայինՂարաբաղիհակամարտություն» վերնագրված բանաձևը, որում կոչենանում ԵԽԽՎ-ինառավելմեծդերակատարությունստանձնելհակամարտությանկարգավորմանհարցում:
Ըստ պարոն Մեհրաբյանի` Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր այդ նպատակը, որ Մինսկի խմբին զուգահեռ նաև այլ ֆորմատներ ստեղծի` փորձելով կարգավորման գործընթացը բեկել ի նպաստ իր շահերի, և ԵԽ հարթակը այդ առումով բացառություն չի կազմում: Ռ. Մեհրաբյանի կարծիքով նման փորձերը հաջղություն չեն ունենում: Նա հիշեցրեց. « Նույնիսկ այն դեպքերում, երբ, ասենք, որոշում էր ընդունվել, որ այդ հանձնաժողովը պետք է ստեղծվեր, բայց տեսանք, որ առանձնապես դա չաշխատեց: Չեմ կարծում, որ ԵԽ-ում կա նման հակվածություն Մինսկի խմբի շրջանակներից դուրս զուգահեռ զբաղվել այս հարցով: Եվրախորհուրդն ունի իր` ոչ պակաս կարևոր առաքելությունը. դա եվրոպական արժեքների, միասնական Եվրոպայի գաղափարի տարածումն է, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը հարցին՝ եթե Ադրբեջանը հաջողության հասնի իր համար ցանկալի հանձնաժողովի ստեղծման գործում, դա ի՞նչ վտանգներով է հղի, պարոն Մեհրաբյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ ՀՀ-ին վտանգներ կլինեն, դրանից գործընթացին էլ օգուտ չի լինի, կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը կամրապնդի իր ապակառուցողական դիրքերը գործընթացում, ինչը կունենա կարճաժակետ էֆեկտ, քանի որ այս հանձնաժողովը նաև հարցեր է բարձրացնելու` այդ ինչպե՞ս է, որ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները Ադրբեջանում, ովքեր համագործակցում են հայերի հետ, հայտնվում են բանտերում` որպես հայկական լրտեսներ, բացի դրանից Ալիևի ռեժիմի հակադեմոկրատական և հակամարդկային բնույթը այնտեղ լուրջ քննադատության առարկա կդառնա: Չեմ կարծում, որ դա լավ գաղափար է: Ինչպես նախկինում, այդ գաղափարը առանձնապես մեծ աջակցություն չի ստանա»:
Հարցին ` արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին ճի՞շտ էր ԵԽԽՎ հայկական պատվիրակության չարձագանքելը, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Հայկական պատվիրակությունը շարունակում է հայկական դիվանագիտության չակերտավոր լավագույն ավանդույթները, որոնք ձևավորվել են վերջին տարիներին, և հիմա` մանավանդ այս պատմական նշանակություն ունեցող ժամանակահատվածում, երբ այսօրվանից սկսում է նոր Եվրոպայի պատմությունը, կարծում եմ` ՀՀ դիվանագիտությամբ զբաղվող դիվանագիտական Գիքորներն ուղղակի անելիք չունեն, քանի որ հայկական դիվանագիտությունը պարզապես ողորմելի է: Նրանք անելիք չունեն, քանի որ դրանց ոչ խելքն է հասնում, ինչպես վարչապետն էր ասում` նրանց մինչ այժմ թվում էր, թե քաղաքականության համար խելք պետք չէ, դրանով էլ առանջնորդվում են. համ խելք չունեն, համ էլ այն նրանց խելք պետք չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ