Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում` նվիրված տեղեկատվության հուսալիության ապահովմանը

Հունիս 27,2014 17:00

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում այսօր տեղի ունեցավ Հիվանդությունների դասակարգչի (ՀԴ-10) սեմինար-խորհրդակցությունը: Առողջապահության քաղաքականության մշակման, համակարգում մշտադիտարկման իրականացման և գնահատման գործում չափազանց կարևոր է առողջապահության վիճակագրության հավաքագրվող տեղեկատվության որակի բարելավումը։ Այդ նպատակով նախատեսում է կազմակերպել Հիվանդությունների դասակարգչի (ՀԴ-10) կիրառումը Հայաստանում: Սեմինարի հիմնական նպատակն էր Երևանի և մարզերի բուժհաստատությունների մասնագետներին, բժիշկ-վիճակագիրներին ներկայացնել Հիվանդությունների դասակարգչի կառուցվածքը և կիրառման սկզբունքները, որոնք կնպաստեն մահացության և հիվանդացության տվյալների համակարգված գրանցմանը, հետագա վերլուծությանը` մեկնաբանության ու համեմատության համար: Քննարկման նպատակն էր նաև բարձրացնել առողջապահական համակարգում աշխատող բժիշկների և վիճակագիրների գիտելիքներն ու հմտությունները, ինչն էլ իր հերթին կնպաստի հավաքագրվող տեղեկատվության հուսալիությանը եւ որակի բարձրացմանը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30