«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
1. հունիսի 30-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Խուդյակով փողոցի, 7-րդ փողոցի և նրբանցքների, թիվ 12 պոլիկլինիկայի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» և հարակից տարածքների ջրամատակարարումը:
2. հունիսի 30-ին ժամը 9-ից մինչև հուլիսի 1-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի, «Դեպոշինի», «Ռենեսանս» ռեստորանի, «Էրեբունի» օդանավակայանի հարակից տարածքների, Արարատյան փող. 62/1, 62/2, 62/3, 68-90, Շիրակի փող. 2/1, 2/2 և Արշակունյաց պող. 280-324 համարների, Ներքին Չարբախ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ Ներքին Շենգավիթ թաղամասում կնկատվի ջրի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ