Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Գիգանտ գործարանը կործանման եզրին է»

Հունիս 27,2014 16:36

Քիմպրոմցիներն այսօր էլ են ցույց արել ու սպասել նախկին նախարարին:

photo 3Այսօր «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները կրկին ցույցի էին ելել:

Այս անգամ նրանք Վանաձորում սպասում էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, այսօր արդեն ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Արմեն Մովսիսյանին:

Նախկին նախարարը, սակայն, հանդիպմանը այդպես էլ չեկավ:

Քիմպրոմցիների հետ սպասող ՀՀ  Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն  Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը տեղափոխել եկող երեքշաբթի. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել: Տեղում զանգեցինք նախկին նախարար Արմեն Մովսիսյանին, ով խոստացավ մյուս շաբաթ այցելել»:

Քիմպրոմցիները պնդում են, որ իրենք այլեւս ամեն բանի պատրաստ են, գնալու են անհնազանդությունների, չեն աշխատելու,  մի մասն էլ գումար չունի`անգամ   ցույցի գնալու. «Այս մարդիկ պնդում են, որ Արմեն Մովսիսյանն է սեփականատերը ու պահանջում են, որ  սեփականատերը հանդիպի իրենց հետ: Թե որքանո՞վ է այդ տեղեկությունն իրականությանը համապատասխանում, չեմ կարող ասել»,-նշում է Էդմոն Մարուքյանը:

Նա նկատում է, որ քիմպրոմցիների հարցը բազմիցս բարձրացրել է խորհրդարանում:

«Ես այս հարցը մի քանի անգամ խորհրդարանում բարձրացրել եմ, կառավարության պատասխանը հետեւյալն է` մասնավոր ընկերության հետ կապված, ըստ էության, որեւէ բան չեն պատրաստվում անել, ու ասում են, որ թող օրենքով սահմանված կարգով շարժվեն: Դա նշանակում է` դիմել դատարան: Իսկ մենք գիտենք, որ ընկերության դեմ արդեն հայցեր կան հարուցված, այսինքն` սնանկության վարույթ կա սկսված, եթե գնա սնանկացման, չգիտեմ` այդ մարդկանց փողը կտա՞ն, չեն տա: Մի խոսքով` գիգանտ գործարանը կործանման եզրին է»,-եզրափակում է Էդմոն Մարուքյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Լուսանկարը` Էդգար Մարուքյանի:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30