Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:
Ա. Շաբոյանը ներկայացրել է երկու հանրապետությունների հանձնաժողովների միջև համագործակցության արդյունքում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ խորհրդատվություններ և վերլուծություններ են անցկացվել, համատեղ ուսումնասիրություններ են կատարվել արցախյան շուկաներում, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման օպերատիվության բարձրացման ուղղությամբ ձեռք են բերվել նշանակալի հաջողություններ:
Վարչապետը բարձր է գնահատել երկու հանձնաժողովների միջև համագործակցության մակարդակը և գոհունակություն հայտնել արձանագրված արդյունքներից: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է առկա մարտահրավերներից և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերից: Նա ընդգծել է փորձի և տեղեկատվության փոխանակման նշանակությունը ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի գործում:
Կողմերի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հետագա խորացման ուղղությամբ:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին