Այսօր ժամը 22:00 (երևան՝ 23:00) լրանում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարած հրադադարի ռեժիմը, որի ընթացքում անջատականներին զինաթափվելու հնարավորություն էր տրվել, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Այսօր ժամը 22:00 լրանում է երկրի արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով նախագահի «խաղաղության ծրագրով» հաստատված միակողմանիորեն ժամանակավոր հրադադարը», – հունիսի 27-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն և ավելացրել, որ իրենք սպասում են միջազգային հանրության արձագանքին:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ուժի մեջ կմտնի ծրագրի «Բ» տարբերակը, եթե մինչև նշված ժամը համաձայնություն ձեռք չբերվի, Լիսենկոն ասել է. «Ժամը 22:00-ից հետո գործողությունների մասին որոշումները կընդունվեն այսօրվա ընթացքում»:
Հունիսի 20-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման էր արձակել Ուկրաինայի արևելքում միակողմանիորեն մարտական գործողությունները դադարեցնելու մասին՝ ազատականներին զինաթափվելու կամ երկիրը լքելու հնարավորություն տալով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ