Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Ոստիկանները պետք է բացատրեն, ոչ թե միանգամից բռնեն ու տանեն» (Տեսանյութ) 

Հունիս 27,2014 14:47

Այսօր Երեւանում տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որը նպատակ ունի խթանել Հայաստանի՝ Եվրամիության մերձեցման գործընթացը եւ նպաստել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը:

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, որն իր խոսքում նշեց, որ այս քննարկման ընթացքում ծրագրի մի քանի հիմնական ուղղությունների վրա է ուշադրություն դարձվելու: Դրանք են՝ մասնավոր սեկտորի, հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման հետ կապված խնդիրները, հասարակական միավորների հաշվետվության հետ կապված խնդիրները եւ մեխանիզմները, հասարակական միավորների եւ կառույցների մասնակցությունը եւ դրանց ինտեգրումը արդարադատության գործընթացում:

Aravot.am-ը քննարկմանը ներկա ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց, արդյո՞ք նման բարեփոխումները հեշտությամբ կկատարվեն , եթե մինչեւ հիմա էլ ոստիկանության եւ քաղաքացիական հասարակության միջեւ լինում են բախումներ՝ ինչի մասին վկայում են հունիսի 23-ին Սարյան փողոցում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության գործողությունները: Թեւան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ոստիկանների եւ ակտիվիստների կողմից կատարած քայլերը պետք է լինեն համաչափ. «Արդյո՞ք այդ 20 հոգուն, որոնց տարել են, ոստիկանները նրանց նկատմամբ համաչա՞փ են գործել, թե ոչ: Օրենքի համաձայն ոստիկանությունը ունի իրավունք որոշ դեպքերում ուժ կիրառել ակցիայի կանոնավոր ընթացքը ապահովելու համար»:

Սակայն պատգամավորի խոսքերով՝ այստեղ խնդիրն այն չէ, թե ոստիկանները նման քայլ արել են, թե ոչ, այլ այն է, թե որքան համաչափ է եղել նրանց արարքը: «Եթե կա ինքնաբուխ խաղաղ ակտ, եւ նույնիսկ այն պարագայում, երբ էմոցիոնալ դաշտի շրջանակը միգուցե եւ մի քիչ տաքանում է, չի կարելի միանգամից ասել, որ քանի որ իրավունք ունենք, պետք է անպայման այդ գործողությունը կատարեր: Ոստիկանները պետք է բացատրեն, ոչ թե միանգամից բռնեն ու տանեն: Այստեղ համաչափության խնդիրը պետք է դիտարկենք եւ ապագայի համար թույլ չտանք, որ որեւէ մի կողմը անցնի թույլատրելի սահմանը: Մեղավորները դեպքի համար անպայման պետք է պատժվեն»:

Մանրամասն՝   տեսանյութում

 

 

ՀՀ Արդարադատության նախարարից նույնպես փորձեցինք ստանալ այս հարցի պատասխանը, սակայն միայն մի պատասխան ստացանք՝ «Համաձայն չեմ»:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության կողմից եւ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար գործընթացին ծրագրի շրջանակներում»: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 949 670 եվրո:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30