Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Կարելի է շնորհակալություն հայտնել Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարներին, որոնք ձգձգում են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին»

Հունիս 27,2014 14:35

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը շատ ուրախ կլինի, եթե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը ուշանա

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մինչեւ հուլիսի 1-ը Հայաստանը կստորագրի՞ Եվրասիական տնտեսական միության անդամակցության փաստաթուղթը, ասաց, որ դեռ անցյալ տարի ինքը հայտնել էր իր տեսակետը, երբ ասել էր, որ չի հավատում Մաքսային միության ծրագրին. «Հույս եմ հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը չի լինի այդքան արագ: Եղել եմ առաջիններից մեկը, որ միշտ ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը օգտագործվելու է այլ երկրների կողմից՝ շահերի իմաստով: Ինչ-որ չափով, անգամ կատակով, կարելի է շնորհակալություն հայտնել Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարներին, որոնք ձգձգում են Հայաստանի անդամակցությունը: Չեմ հավատում, թե Հայաստանի շահերը եվրասիական ինտեգրման ուղու վրա են: Ես կողմնակից եմ, որ Հայաստանը գնա դեպի Եվրամիություն: Իմ սրտից է, ինչքան երկարի այս գործընթացը, այնքան ուրախ կլինեմ, որ Հայաստանը կգնա դեպի Եվրամիություն»:

Սակայն պարոն Պողոսյանը չի բացառում Եվրասիական տնտեսական միությանն Հայաստանի անդամակցությունը, քանի որ իշխանությունները եվրաինտեգրման կողմնակիցներ չեն:

Թեւան Պողոսյանը նաեւ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին եւ այն տեսակետին, թե Քոչարյանը քառյակի միջոցով ցանկանում է վերադառնալ քաղաքականություն եւ նշեց, որ եթե տարբեր մարդիկ կիսում են քառյակի կողմից բարձրացրած հարցերը, չի նշանակում, որ դառնում են քառյակի անդամ. «Որքանով, որ ես եմ մասնակցել քառյակի հանդիպումներին, Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել»: Թեւան Պողոսյանի կարծիքով՝ ցանկացած քաղաքական գործիչ կարող է օգտագործել իրավիճակը իր համար. «Մենք պետք է գիտակցենք մի բան, որ այդ հարցերը հուզում են հասարակության մեծ մասին, եւ ցանկացած քաղաքական ուժ փորձում է լուծում տալ դրանց: Դա չի նշանակում, որ միանգամից համագործակցություն է լինելու քառյակի հետ»:

Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության պասիվությանը եւ Ալիեւի ելույթին, Թ. Պողոսյանը պատասխանեց, որ ինչպես եւ Հայաստանի պատվիրակությունը, այնպես էլ ադրբեջանական պատվիրակությունը նախօրոք պատրաստված էին այդ ելույթներին. «Լավ կլիներ, որ հայկական կողմից հարց հնչեր: Այն բոլոր հարցերը, որ կարելի էր Ալիեւին տալ՝ իր երկրի ոչ ժողովրդավար լինելու վերաբերյալ, նույն հարցերը տվեցին եվրոպացի պատգամավորները: Ինձ թվում է՝ իր արձագանքը բրիտանացի պատգամավորին՝ արդեն խայտառակեց իրեն»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30