Լուիս Սուարեսը Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունից ստացած որակազրկումից հետո հրաժեշտ է տվել Ուրուգվայի հավաքականին ու վերադարձել հայրենիք:
Աշխարհի առաջնությունում Իտալիայի ընտրանու հետ խաղում նրա անզուսպ պահվածքը կարող է թանկ արժենալ ոչ միայն իր երկրի հավաքականի, այլեւ «Լիվերպուլ» ակումբի համար, որի հետ ֆուտբոլիստը ստորագրած պայմանագիր եւ ստանձնած պարտականություններ ունի:
Անգլիական ակումբի ղեկավարությունն այս պահին հետաքրքրվում է Սուարեսին չորս ամսով ֆուտբոլային ցանկացած գործունեությունից զրկելու՝ ՖԻՖԱ-ի որոշման իրավական կողմով: Մերսիսայդցիները հիասթափված են, որ պատժամիջոցի կիրառումը տարածվում է նաեւ ակումբային մակարդակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ liverpoolitalia.it-ի