«Օրինաց երկիր» կուսակցությունը սկսում է մարզային հանդիպումների շարք: Այսօր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կհանդիպի Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի և Սևանի կուսակցական ակտիվի և համակիրների հետ: Վաղը և մյուս օրն էլ նախատեսված են հանդիպումներ Դիլիջանում, Իջևանում, Բերդում և Նոյեմբերյանում:
Հանդիպումների ընթացքում Արթուր Բաղդասարյանը կանդրադառնա Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի և երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին: Արթուր Բաղդասարյանը կներկայացնի «Օրինաց երկիր» կուսակցության դիրքորոշումն այդ իրողությունների հետ կապված և այն խնդիրները, որոնց կուսակցությունը հետամուտ է լուծելուն:
Կուսակցական ակտիվի հետ կքննարկվեն նաև կուսակցական կազմակերպչական հարցեր: