Լրահոս
Օրվա լրահոսը

Թռիչքներ երազում եւ արթմնի. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 27,2014 12:46

Վլադիմիր Գասպարյանի երազը

Աշխատասենյակում նստած՝ մտախոհ նայում է դիմացի պատին, որտեղ Ստանիսլավսկու եւ Նապոլեոնի դիմանկարներն են փակցված։ Իսկ դրսում ահավոր աղմուկ է. կարմիր բերետավորները միտինգ են անում։ Բանն այն է, որ ՀՔԾ (Հայաստանի քաղաքացիների ծեծման) գլխավոր վարչությունում աշխատավարձի նոր կարգ է սահմանված՝ վճարում են միայն փաստացի կատարած աշխատանքի դիմաց, յուրաքանչյուր քաղաքացու ծեծի համար՝ 10 հազար դրամ։ Եվ դա բողոքի ալիք է բարձրացրել կարմիր բերետավորների մեջ, ու լոզունգները գնալով ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում։ Ինքը ուզում է զանգել, որ գան միտինգը ցրեն, բայց հետո հիշում է, որ հենց միտինգ ցրողներն են ցույց անում…
Մոտենում է լուսամուտին ու վարագույրի հետեւից թաքուն նայում։ Ելույթ ունեցողը կատաղած է. «Էսօր առավոտվանից ութ հոգով քաղաքում ֆռֆռում ենք, հազիվ երկու թոշակառու ենք ծեծել, սկի պերերիվի փող չի դզվել», գոռում է հռետորը։ «Ամո՛թ», ճչում են բոլորը։ Ինչ-որ մեկը նկատում է իրեն ու քար նետում լուսամուտի ուղղությամբ։ «Ուո՜ւու…», սուլում են բերետավորները… Չէ, խնդիրն արմատական լուծում է պահանջում։ Այ, հիմա «չոռնի խոդով» դուրս կգա ու կգնա կառավարության նիստի…

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30