Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ թեժ վիճաբանություն սկսվեց Շանթ Հարությունյանի, նրա որդու եւ ոստիկանների միջեւ:
Դատական նիստի սկզբում, երբ Շանթ Հարությունյանը իր կողքին նստած տղային գրկեց ու նստեցրեց իր ոտքերին, ոստիկանները միջամտեցին ու հորդորեցին տղային իր տեղում նստել: Սկսվեց վիճաբանություն:
«Մարդկային զգացմունք չունե՞ք: Թքել եմ ձեր օրենքների վրա»,- ասաց Շանթ Հարությունյանը, սկսվեց քաշքշուկ, ոստիկանների վրա հարձակվեց նաեւ Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյանի որդին: Շանթ Հարությունյանը հեռացվել է դատական նիստերի դահլիճից: Քիչ առաջ կրկին վերադարձավ ու գրկեց որդուն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ