Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի ապահով Օրենբուրգ. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 27,2014 12:41

Եվ այսպես, այսօրվանից Վրաստանը դառնում է համարյա Եվրոպա։ Մոտ ապագայում Հայաստանը կդառնա համարյա Ռուսաստան։ Վրաստանն այդ ճանապարհին միանգամից երկու «Ղարաբաղ» կորցրեց՝ ՆԱՏՕ-ի նավերն այդպես էլ չբարձրացան Աբխազիայի ու Հարավային Օսիայի լեռները։ Մենք մեր Ղարաբաղն առայժմ պահում ենք։
Առայժմ, քանի որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինտենսիվ բանակցություններ են վարվում Ադրբեջանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու հարցով, եւ առանցքային թեմաներից մեկն, անկասկած, Ղարաբաղն է։ Ադրբեջանն առայժմ կոկետություն է անում, բայց հաստատ կմտնի Եվրասիական միություն, եթե Ռուսաստանը կարողանա Հայաստանին համոզել վերադարձնել ազատագրված տարածքները ու Ղարաբաղն էլ թողնել Ադրբեջանի կազմում՝ բարձր ինքնավարության կարզավիճակով: Թե ինչպես կընթանան բանակցությունները՝ ժամանակը ցույց կտա։ Վերջում մեզ երեւի տեղյակ կպահեն։

Բայց վերադառնանք Հայաստանի եւ Վրաստանի զարգացման հեռանկարներին։ Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն՝ ժամանակի ընթացքում Վրաստանը կամաց-կամաց կմոտենա արեւելաեվրոպական երկրների մակարդակին, կդառնա մոտավորապես Բուլղարիա կամ Ռումինիա։ Սեւ ծովը կա, խաղող աճում է, ներդրումներ կլինեն՝ հիմնականում թուրքական, մի խոսքով՝ ինչ-որ հեռանկար երեւում է: Հայաստանն էլ իր հերթին, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, կամաց-կամաց կհասնի Ռուսաստանի մակարդակին։ Բայց՝ ոչ թե Մոսկվայի, այլ, ասենք, Օրենբուրգի մարզի մակարդակին։ Պրոբլեմն ընդամենը այն է, որ Օրենբուրգի մարզը (ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի մարզերի 90 տոկոսը) դատարկվում է։ Լքված գյուղեր, չաշխատող գործարաններ, համատարած գործազրկություն, եւ իհարկե՝ բնակչության արտահոսք դեպի Մոսկվա ու Սանկտ-Պետերբուրգ։ Այսինքն՝ այն, ինչ այսպես թե այնպես կատարվում է Հայաստանի հետ։ Պարզ ասած՝ մենք վաղուց ենք «համարյա Օրենբուրգի մարզ»։ Պարզապես կյանքը Հայաստանում ավելի թանկ է, աշխատավարձերն՝ ավելի ցածր։ Բայց տարիների ընթացքում այդ իմաստով նույնպես կմոտենանք Օրենրուրգի մարզի մակարդակին, այնպես որ՝ մեզ համար նույնպես ինչ-որ հեռանկար երեւում է։ Այլ հարց է, թե հատկապես ի՛նչ հեռանկար:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30