Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական բան է փոխվել, իրենք իրենց ճանապարհով են գնում, ես՝ իմ». «Իրատես de facto»

Հունիս 27,2014 12:08

ԿԱՐԵՆ ԲՈԹՈՅԱՆ (ԱԺ անկախ պատգամավոր)

Դեռ չէինք սկսել Բոթոյանի հետ բլիցը, երբ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մոտեցավ ու թե. «Բոթոյան, ոչ մի հարցի էլ մի պատասխանի, ասա՝ Շարմազանովը թույլ չի տալիս»։ Այսուհետ Շարմազանո՞վն է Բոթոյանին «ասողը», հարցրինք փոխխոսնակին։ «Չէ, ինքն այսուհետ անկախ պատգամավոր է, դրա համար եմ ասում, համ էլ ես կատակ էի անում»,- ասաց փոխխոսնակը։ «Բոլոր կատակների մեջ «доля правды» կա, պարոն Շարմազանով»։ «Դե հիմա»։

– Պարոն Բոթոյան, ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է դասավորվելու Ձեր ապագա կարիերան ԱԺ-ում՝ ՕեԿ-ից հետո։

– Պատգամավորական գործունեություն եմ ծավալելու։

– Բա մինչև հիմա ի՞նչ էիք «ծավալում»։

– Էլի պատգամավոր էի։

– Ինչպե՛ս եք Ձեզ զգում այդ «ծավալումների» ընթացքում։

– Շատ լավ եմ զգում։ Դե, մինչև հիմա ՕԵԿ ֆրակցիայի կազմում եմ եղել, հիմա դուրս եմ եկել, անկախ պատգամավոր եմ։

– Կարեն, ի՞նչն է Ձեզ համար ամենասրտամոտն էս կյանքում։

– Ինչը կապված է մեր ազգի հետ, սաղ էլ սրտամոտ է։

– Կոնկրե՛տ։

– Առանց կոնկրետանալու, առանց առանձնացնելու՝ բոլորը:

Ճեպազրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30