Դեռեւս հունիսի 4-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հունիսի 2-ին Կար֊են Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը ներկա չի եղել ԲԱՄՕ-ի սեփականատեր, Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը։ «Ժողովուրդ»–ը տեղեկացրել էր, որ Մ. Մուրադյանի եւ Ս. Սարգսյանի փոխհարաբերությունները լարվել են ու Ս. Սարգսյանը նպատակ ունի Մ. Մուրադյանին այդ պաշտոնից ազատել։ Եվ ահավասիկ՝ երեկ Ս. Սարգսյանը Մ. Մուրադյանին ազատել է դեսպանի պաշատոնից։
Ինչպես հայտնի է, 2005թ.-ին կառավարության որոշմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառվեց ԲԱՄՕ ընկերությանը։ Վաճառքի պայմանագրի համաձայն՝ համալիրի վերակառուցման եւ արդիականացման նպատակով սեփականատերերը 3 տարվա ընթացքում պետք է իրականացնեին 4,2 միլիարդ դրամի ներդրում։ Սակայն ընկերությունը համալիրում ներդրել է նախատեսվածից մի քանի անգամ ավելի՝ 17,21 միլիարդ դրամ՝ համալիրը վերականգնելով եւ համապատասխանեցնելով արդի չափանիշներին։ 2012թ.-ին ԲԱՄՕ-ի սեփականատերեր Մուրադյան եղբայրները կառավարությունից 23 միլիոն դոլար բյուջետային վարկ են վերցրել՝ գրավադրելով համալիրը։ Վարկի մարումն ուշացնելու արդյունքում, կառավարությունը դիմել է Առաջին ատյանի դատարան՝ պահանջելով համալիրն աճուրդի հանել։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում