Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն այսօր կքննարկի հայկական պատվիրակության հարցը. Ադրբեջանը թարմացնում է ԼՂ հարցի քննարկումը

Հունիս 27,2014 12:06

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում (ԵԽԽՎ) Ադրբեջանը շարունակում է հակահայկական քարոզչությունը և մեկը մյուսի հետևից շրջանառության  մեջ դնում մե’կ Հայաստանի պատվիրակության դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, մե’կ նախագիծ, որտեղ ներկայացվում է, թե Հայաստանը օկուպացրել է ադրբեջանական տարածքները: Երրորդ հակահայկական նախագիծը, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը դրեց շրջառանության մեջ, վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը:

ԵԽԽՎ կայքից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի պատվիրակության կողմից շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» վերնագրված բանաձևը ստորագրել է ԵԽԽՎ 23 պատվիրակ: Ըստ էության, այսպիսով Ադրբեջանը ցանկանում է կրկին առաջնային պլան մղել ԼՂՀ խնդրով ԵԽԽՎ-ում ենթահանձնաժողով ստեղծելու մասին հարցը:

Ներկայացված բանաձևում զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի` վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին, Վրաստանում տարիներ առաջ կատարվածին` նախաձեռնության հեղինակները զարգացնում են այն թեզը, թե վտանգ կա, որ սառեցված հակամարտությունները կվերածվեն բռնությունների:

Բանաձևում նշված է, որ 2005-ին ընդունված բանաձևով ԵԽԽՎ-ն որոշել էր շարունակել Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում  մոնիտորինգի իրականացումը, սակայն այդպես էլ խորությամբ չի զբաղվել դրանով: Ուստի կոչ են անում  ԵԽԽՎ-ին առավել մեծ դերակատարություն ստանձնել հակամարտության կարգավորման հարցում:

Բանաձևի ամփոփիչ հատվածում հիշեցվում է, որ ԵԽ-ին` Հայաստանի և Ադրբեջանի  անդամակցությունից անցել է 13 տարի, հակամարտության կարգավորման բանաձևի ընդունումից` 9 տարի: Ուստի կոչ են անում ԵԽԽՎ-ին կրկին անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և նոր զեկույցով երկու երկրներին` Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնել, որ անհրաժեշտ է առաջընթաց  գրանցել հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Տեղեկացնենք նաև, որ ժամեր անց` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի եզրափակիչ նիստում կքննարկվի ընդդեմ Հայաստանի պատվիրակության դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, որն իր հեղինակած բանաձևում առաջ էր քաշել ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30