«Դիվանագիտության պրոֆեսիոնալիզմի եւ կադրային հարցում ՀՀ ԱԳՆ-ն լուրջ վրիպումներ ունի: Եթե մինչ այժմ մենք խոսում էինք այն մասին, որ օլիգարխները դեսպանություններ են բացում եւ գնում են դեսպաններ, հիմա մենք ունենք սպորտսմեն, լավ սպորտսմեն, իր ժամանակի լեգենդ, Սասունցի Դավիթ… Ես չգիտեմ, նա ի՞նչ նախարար է եղել, ի՞նչ մոտիվներ են եղել դեսպան նշանակելու, այն էլ Վրաստանի նման առանցքային երկրում, որտեղ կան ՌԴ-ի, Ադրբեջանի, կոմունիկացիաների, եկեղեցական, մշակութային, վրացահայության եւ այլ խնդիրներ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում, խոսելով Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանին Վրաստանում դեսպան նշանակելու մասին, կարծիք հայտնեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը (լուսանկարում՝ ձախից):
«Դա մեծ սայթաքում է, եւ այդ ծանրաձողը նա չի կարող բարձրացնել»,- ասաց բանախոսը` հիշեցնելով, որ նման մի ձախողում էլ Շարլ Ազնավուրի նշանակումն էր երեք տարի առաջ. «Նման մեծությանը դրեցին նման վիճակի մեջ, ու այդ հարգելի, տաղանդավոր մարդը կոպիտ կերպով խախտում էր դիվանագիտության կանոնները` քննադատելով Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը: Չի կարելի դա արդարացնել` ասելով, թե նրան կարելի է»:
Արման Նավասարդյանը հիշեցրեց, որ Ազնավուրի նշանակման ժամանակ ինքն ասել էր. «Նման նշանակումը բանանի կեղեւ էր` դրված նախագահի ոտքի տակ»: Յուրի Վարդանյանի նշանակումը նա բնութագրում է «երկրորդ բանանի կեղեւը»»: Ինչ վերաբերվում է նակին վարչապետ Տիգրան Սարգսյանի`ԱՄՆ-ում դեսպան նշանակմանը, Արման Նավասարդյանն ասաց, որ վերջինս կիրթ, որոշակի ցենզ ունեցող մարդ է, բայց դժվարացավ ասել` ինչպիսի՞ դեսպան կլինի նախկին վարչապետը, նկատի ունենալով «օֆշորի» պատմությունը: Այնուհանդերձ, այդ նշանակումը դիվանագետը պայմանավորում է Տիգրան Սարգսյանի`միջազգային շրջանակներում ունեցած կապերով:
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը (լուսանկարում՝ աջից) մեր արտաքին գերատեսչությունում նշանակումների ավանդույթը «սովետական բոլշեւիկյան» է համարում`«իմ ընկերներն են, պիտի նշանակվեն»: Անձերին ու արդյունքներին նա չցանկացավ անդրադառնալ, քանի որ մոտեցումն արդեն անհասկանալի է. «Սրանից հետո էլ խոսում են այն մասին, թե Աստանայում ինչ կատարվեց: Ոչ պրոֆեսիոնալների աշխատանքի արդյունքը սա է: Տոհմացեղային հարաբերությունների շրջանակից պետք է դուրս գանք, եթե ուզում ենք երկիր դառնալ: Առաջին հանրապետության ժամանակ էին անգամ պրոֆեսիոնալների փնտրտուքի մեջ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիվանագիտություւնը եվս նրանց ցեխն է,ռայկոմը,որտեղ կարող են ,,աշխատել,, իրենց մարդիք,երկրի շահերն ու պրոֆեսիոնալիզմը/արհեստավարժ լինելը/ այստեղ կապ չունեն:
Հ.Գ. ԽԾԲ-ն Հայաստանում քաղաքագիտական ,,լուրջ կատեգորիա է,,:Եվրոպաներում չի շրջանառվում: