Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազությունը խախտել է մարդու իրավունքը. Օմբուդսմեն

Հունիս 27,2014 11:31

Գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության արդյունքում խախտվել է մարդու իրավունքը: Այսպես, Երևանի բնակչուհին դիմել էր հետաքննության մարմնին՝ հայտնելով, որ քրոջ դուստրը կեղծիքների միջոցով փորձել է տիրանալ իրենց հայրական տանը: Հետաքննության մարմինը քրեական գործ չէր հարուցել, բայց ոչ էլ մերժել էր գործի հարուցումը, դրանով իսկ քաղաքացին զրկվել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից: Փաստորեն, Գլխավոր դատախազության թողտվության պայմաններում քաղաքացին զրկվել է իրավական պաշտպանության բոլոր հնարավորություններից:

Մինչդեռ, համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի, գլխավոր դատախազությունը բացառիկ լիազորություն ունի ստուգել, թե հետաքննության մարմինն ինչպես է կատարում հանցագործությունների մասին հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման մասին օրենքի պահանջները, ստուգման համար հետաքննության մարմնից, քննիչից պահանջել փաստաթղթեր, քրեական գործեր և քննության ընթացքի մասին տեղեկություններ, ծանոթանալ դրանց կամ դրանք ստուգել հետաքննության մարմնի գտնվելու վայրում:

Դատախազությունը, սակայն, անտեսելով Սահմանադրության ու «Դատախազության մասին» օրենքի պահանջները, Պաշտպանի գրությանն ի պատասխան, հայտնել է, որ Երևանի բնակչուհու «դիմումի ստուգումը վերջինիս իրավունքների սահմանափակմանը կամ խախտմանը չի հանգեցրել»: Միևնույն ժամանակ, միայն Պաշտպանի միջամտությունից հետո որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը: Մինչդեռ, եթե Դատախազությունը պատշաճ վերահսկեր հետաքննական և նախաքննական մարմինների գործողությունների օրինականությունը, ապա չէր խախտվի Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը:
Արդյունքում Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման Որոշում:

Օմբուդսմենը Գլխավոր դատախազությանն առաջարկում է ուժեղացնել օրինականությունը հանցագործությունների մասին հաղորդումների ընդունման, գրանցման, ընթացք տալու գործում, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել խախտումը կատարած պաշտոնատար անձանց:

Պաշտպանի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30