Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, հնարավոր է, կես տարի ֆուտբոլ խաղալ չկարողանա: Ակումբում արձակուրդում գտնվող ֆուտբոլիստն այսօր ԱՄՆ-ից պետք է ժամանի Գերմանիա՝ միանալու ուսումնամարզական հավաք սկսող իր թիմին: Սակայն մինչեւ մարզումներին անցնելը նա բժշկական լրացուցիչ հետազոտություն պետք է անցնի՝ կապված կոնքի վնասվածքի հետ, որ ստացել է Գերմանիա-Հայաստան հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ: «Սպարտակին» մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, բացառված չէ, որ Յուրային վիրահատելու անհրաժեշտություն զգացվի: Իսկ այդ դեպքում նա ստիպված կլինի մինչեւ վեց ամիս ֆուտբոլ չխաղալ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.06.2014