Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող Թումանյանի այգու նստարանները, որոնք ընդամենը մեկ տարի առաջ են տեղադրվել, արեւից, ձնից ու անձրեւներից խամրել են, փայտի վրայից էլ լաքապատ շերտը դուրս է եկել: Այս մասին «Առավոտին» ահազանգում է «Կարծիք հայության» ժողովրդավարության աջակցության հ/կ նախագահ Սամվել Քոչարյանը: Նա Նոր Նորքի այն բնակիչների անունից, որոնք բնակվում են այգու հարեւանությամբ եւ իրենց հանգիստն են կազմակերպում այդ այգում, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հորդորում է նստարանները կրկին պատել քսանյութով եւ ներկով, հակառակ դեպքում փայտե նստարաններից ոչինչ չի մնա: Սամվել Քոչարյանի ներկայացմամբ՝ նստարանների փայտերն արդեն ծռմռվել են ու մաշվել:
Նկատենք, որ նույն խնդիրը կա նաեւ մայրաքաղաքի մյուս համայնքներում, որտեղ 1-2 տարի առաջ քաղաքապետարանը տեղադրեց «Երեւան» «մակագրությամբ» նստարանները: Դրանք բյուջեի վրա բավական թանկ նստեցին. 1 նստարանի արժեքը 165 հազար դրամ էր:
Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ
26.06.2014