Մայրաքաղաքի տեսքը չաղավաղելու, անվտանգ կառուցապատում անելու համար շինհրապարակներն այսպիսի՝ «Ավելի բարեկարգ Երեւան» պաստառներով մեկուսացվում են փողոցներից, սակայն Երեւանի հենց կենտրոնական փողոցներում կան այնպիսի կիսակառույցներ, որոնք ոչ միայն փչացնում են քաղաքի տեսքը, այլեւ անտունների կամ թափառող կենդանիների համար դառնում հավաքատեղի: 2-րդ լուսանկարի կիսակառույցը տասնյակ տարիներով ոչ ապամոնտաժվում է, ոչ էլ բարեկարգվում: Այն ընդամենը մի քանի քայլ վերեւ է ՀՀ նախագահի նստավայրից:
Լուսանկարները՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
26.06.2014