Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավերժ գործազուրկները. (ֆոտոշարք)

Հունիս 26,2014 23:07

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բակում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և Զբաղվածության Գյումրու կենտրոնի կողմից  7-րդ աշխատանքային տոնավաճառն էր կազմակերպվել:

PrevPhoto
NextPhoto

Ինչպես Aravot.am-ի հետ զրուցում տեղեկացրեց Գյումրու զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը, մասնակցության հայտ են ներկայացրել 35 գործատուներ, իսկ աշխատանք փնտրողները ներկա պահին կազմում են 9224-ը: Որպես գործատուներ հանդես էին գալիս տարբեր կառույցներ` Ջրմուղը, Գյումրու քաղաքապետարանը, Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայությունը, Գյումրու «Գարեջրի գործարան»-ը, «Ցայգ» հեռուստաընկերությունը… Չնայած սա քաղաքակիրթ միջոց է գործատուի ու գործազուրկի միջև կապ հաստատելու, այդուհանդերձ հեռվից նայելով` արդեն իսկ նկատելի էր, որ գործազուրկները մի հսկա բանակ են կազմում Գյումրիում: Ընդ որում` համարյա թե նույն դեմքերն են գալիս աշխատանք փնտրելու , այսինքն` այս մարդիկ հավերժ գործազուրկ են: Մեզ հետ զրույցում շատերը հենց այդպես էլ իրենց որակավորում էին: Չնայած տարբեր մասնագետների պահանջարկ կար` բանվորների, զոդողների, խոհարարների, հավաքարարների, վարկային մասնագետների, շինարար-ինժեներների, վարսահարդարի և այլն, սակայն երկու տխուր փաստ արձանագրեցինք, մեկն այն, որ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայությունը նեղ մասնագետների կարիք ունի, ոչ մեկը չի ուզում գիտությամբ զբաղվել, աշխատավարձերը շատ ցածր են, իսկ սա այն ծառայությունն է, որը կանխատեսում է երկրաշարժերը: Ոչ պակաս ողբալի վիճակում է ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտ. մարզը մեծ թվով բժիշկների կարիք ունի:

Այս թեմաների շուրջ Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության տնօրեն Կարեն Մխիթարյանի և Զբաղվածության Գյումրու կենտրոնի տնօրեն ԱմալյաԱդամյանի պարզաբանումները կներկայացնենք առաջիկայում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30