Լրահոս
Օրվա լրահոսը

Առնոլդ Ստեփանյան. «Վրացի գործարարները կիրականացնե՞ն ներդրումներ Հայաստանում` դրանում վստահ չեմ»

Հունիս 26,2014 22:45

Վաղը Վրաստանը ԵՄ-ի հետ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Օրերս պաշտոնական այցով Վրաստանումգտնվող Սերժ Սարգսյանը նշեց, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար ներդրումներ կատարել Վրաստանում եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում:

«Առավոտ»-ի հետ զրույցում «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանն անդրադառնալով նշյալ հնարավորությանը` նկատեց. «Վրացի գործարարները արդյո՞ք կիրականացնեն ներդրումներ Հայաստանում` դրանում այնքան էլ վստահ չեմ, որովհետեւ, եթե համեմատենք, ապա հայկական բիզնեսի հնարավորություններն ավելի մեծ են Վրաստանում, քան վրացականինը` Հայաստանում, մի քանի պատճառներով: Եվրոպական շուկան ավելի հետաքրքիր է թե հայ, թե վրացի գործարարների համար, դրանում կան մեծ հնարավորություններ, որոնցից դեռեւս չեն օգտվել, մինչդեռ ռուսական շուկայի հնարավորություններն ու կարողությունները, դրա անկայունությունը, դրա բացասական կողմերը նույնպես հայտնի են»:

 

Առնոլդ Ստեփանյանի հետ հարցազրույցըկարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում: 

«Aravot.am»-ի կայքում հարցազրույցն ամբողջությամբ կտեղադրվի ավելի ուշ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30