Հարավային Իրանի Շահրուդ քաղաքի ոստիկանությունը երիտասարդ երեք ֆուտբոլասերի է ձերբակալել այն բանի համար, որ նրանք Բրազիլիայից իրենց երկրի հանդիպման հեռարձակման ժամանակ երգում ու պարում էին:
Ձերբակալության համար հիմք է հանդիսացել տեսահոլովակը, որում ուրախ ֆանատները պարում էին իրենց երկրի դրոշը ձեռքներին: Ընդորում, կանայք եղել են առանց գլխաշորի: Շահրուդի ոստիկանապետը նման պահվածքը գնահատել է «գռեհիկ» եւ իսլամի ոգուն հակասող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ