Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի որոշումներն անմեկնելի են Շարմազանովի համար

Հունիս 26,2014 21:17

ՀՀ  2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրական է արտահայտվել քառյակի` ՀՀ իշխանություններին ներկայացրած պահանջներին և, ըստ էության, կարծես թե միանում է քառյակին: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին` թե ինչպե՞ս է վերաբերում ՀՀԿ-ն Քոչարյանի այս դիրքորոշմանը: «Երեկ էլ, այսօր էլ տաբեր գրասենյակներից, թե’ կուսակցական, թե’ անհատական, հնչում եմ մեկնաբանություններ քառյակի հետ հնարավոր համագործակցության մասին, դա բացառապես 2-րդ նախագահի եւ այդ ուժերի որոշելու խնդիրն է: ՀՀԿ-ն ոչ խառնվել է, ոչ էլ միջամտելու է, մենք ունենք մեր քաղաքական ծրագիրը, պլատֆորմը, մեր առաջնորդը, որը Հայաստանի հանրապետության նախագահն է: ՀՀԿ-ն իր ծրագրով է առաջ շարժվում»: Շարմազանովի խոսքերով` յուրաքանչյուր ուժ, կամ անհատ, ներկա կամ նախկին պաշտոնյա, թեկուզ բարձրագույն, ունի այս կամ այն հարցի լուծման իր տարբերակը. «Մեր խնդիրը ոչ թե գեղեցիկ եւ պուպուշ խոսելն է, այլ օր առաջ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելը»:

Հարցին էլ թե ինչով է պայմանավորված սպորտի եւ երիտասարդության հարցրեի նախկին նախարար Յուրի Վարդանյանին Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելը, պարոն Շարմազանովն ասաց, որ դեսպաններին նշանակում է հանրապետության նախագահը, եւ նրա որոշումներն ինքը չի մեկնաբանում:

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ հենց Յուրի Վարդանյանը, գուցե՞ նա լավ տիրապետում է վրացերեն լեզվին, մշակույթին է լավ ծանոթ, կամ հայ-վրացական հարաբերությունների՞ն է քաջատեղյակ, պարոն Շարմազանովն ասաց` «Յուրի Վարդանյանն ընտրվել է, որովհետեւ նա կարող է լավագույնս ծառայել հայ-վրացական հարաբերութունների խորացմանը: ՀՀ նախագահի որոշումները ես չեմ մեկնաբանում»:

Էդուարդ Շարմազանովը նաեւ անդրադառնալով ՀՀԿ ԳՄ  այսօրվա նիստին, նշեց, որ ինչպես միշտ, անդրադարձել են ներքաղաքական եւ արտաքին խնդիրներին:

Aravot.am-ը հետաքրքրվեց, ՀՀԿ-ն նիստերում քննարկո՞ւմ է օրինակ օր-օրի մեծ ծավալների հասնող արտագաղթը, ինչին պատասխան ՀՀԿ խոսնակը վստահեցրեց, որ ՀՀԿ-ն նիստերի ընթացքում մշտապես քննարկում է Հայաստանի համար կարեւորագույն հարցեր, եւ մասնագիտական քննարկումներ են լինում, ոչ թ են տեսախցիկների առջեւ պոպուլիստական, դիլետանտական հայտարարություններ են անում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30