Լրահոս
Օրվա լրահոսը

Անարխիայի նշանը՝ Աֆրիկյանների շենքի պաստառին. (Տեսանյութ)

Հունիս 26,2014 20:43

Այսօր՝ հունիսի 26-ին, «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության վեց անդամ մտել էին շինհրապարակ եւ բարձրացել շենքի դիմային հատված, որտեղ էլ պատկերել էին անարխիայի նշանը:

Ոստիկանության հետ պայմանավորվածության շնորհիվ տղաները կարողացան դուրս գալ շինհրապարակից, որի թիթեղյա դարպասների առջեւ նրանց էին սպասում նախաձեռնության մյուս անդամները, վերջիններս էլ նրանց ծափահարություններով դիմավորեցին:

Սակայն նրանք զգուշացում ստացան ոստիկանի կողմից. Եթե հասարակական կարգը խանգարեն, ապա նրանց բերման կենթարկեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ Վահագն Մինասյանը մեջբերեց այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն  հայտարարությունը, թե ոչ ոք իրավունք չունի վիրավորել նախարարներին, եւ որ անարխիան խստորեն կպատժվի.

«Անարխիայի չենք ձգտում, բայց համենայն դեպս, քաղաքացիական անհնազանդության բոլորի դրսեւորումներն անարխիայի հետ առնչություն ունեն եւ անարխիզմի նշանը նկարեցինք այդ պաստառի վրա՝ ուղղելով այն համապատասխան հայտարարությունն արած անձնավորությանը»:

Նա հայտարարեց, որ շենքի պաստառին նկարելու փաստը խորհրդանշում է այն երեւույթը, որ իրենք լոզունգներ բարձրաձայնելով չէ, որ պայքարում են եւ իրավունքի գերակայության դաշտում կարող են անցնել նաեւ ավելի նյութական գործողություններին.

«Ապամոնտաժումն ապօրինի է. Կան բազմաթիվ թերություններ, թեկուզ ընթացակարգի մեջ: Բացի այդ գործը հայցով մտցվել է դատարան, եւ մենք համարում ենք, որ այդ պարագայում պետք է կասեցնել ապամոնտաժումը մինչեւ դատարանի որոշման հրապարակումը: Այսինքն՝ մենք համարում ենք, որ այստեղ ընթացող գործընթացներն անօրինական են»:

Իսկ նախաձեռնության մեկ այլ անդամ Վիլեն Գաբրիելյանը, ով սոցցանցերում հայտնի է որպես «Նավակ ճոճող» հայտարարեց, որ իրենք շինհրապարակում մնալու իմաստը չտեսան. Ինչ որ ուզում էին  ասել՝ ասեցին, այնտեղ մնալու կարիք էլ չկար, քանի որ վստահ են, որ շինարարական աշխատանքները շարունակվելու են.

«Այստեղ վեց հոգով էինք, բայց կարող էինք նույն գործողությունն անել վեց հարյուր հոգով, եթե նույն գործողությունն անեինք այդքանով, մեզ ոչ թե կասեին՝ իջեք, ձեզ բերման չենք ենթարկում, այլ միանգամից թուղթը կբերեին, կասեին՝ շենքն արդեն չի քանդվելու, քանի որ ի սկզբանե կառավարությունը խախտել է միջազգային կոնվենցիան»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30