ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցերով նախկին համազեկուցող, էստոնացի պատգամավոր Անդրես Հերկելը իրեն մեղավոր է համարում, որ Ադրբեջանում չի լուծվել քաղբանտարկյալների հարցը, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը:
«Ինձ էլ եմ մեղավոր համարում, որ այդպես էլ չկարողացա լուծել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը և որ այդ խնդիրըԱդրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողի պաշտոնից հեռանալուցս հետո էլ արդի է մնում», – ասել է նա՝ նշելով, որ ինքը տեղյակ է, որ իր նախկին պաշտոնին նշանակվել է իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը և հաջողություն մաղթել նրան:
«Հույս ունեմ իսպանացի իմ գործընկերը կարող է լուծել այդ հարցը և Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին օբյեկտիվ զեկույցներ կկազմի, որպեսզի Ադրբեջանի և ԵԽԽՎ-ի միջև այդ հարցն այլևս խոչընդոտ չլինի», – ասել է Հերկելը:
Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ Ադրբեջանի հարցերով համազեկուցող է նշանակվել հունիսի 25-ին: Ադրբեջանցի մի քանի իրավապաշտպաններ քննադատել են իսպանացի պատգամավորին այդ պաշտոնում նշանակելու որոշումը, այդ թվում՝ Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ