«Նշեմ, որ քաղաքական որոշումն արդեն կայացվել է, եւ դուք տեղյակ եք, որ Եվրասիական տնտեսական միության կոլեգիային հանձնարարվել է մինչեւ հուլիսի մեկը պատրաստել փաստաթղթավորումը, որպեսզի Հայաստանի հանրապետությունը անդամակցի»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի՝ մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը ձախողվի, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Սոչիում ԵՏՄ խորհրդի նիստին ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը , հայտարարել էր, որ ԵՏՄ-ին միանալու դեպքում Հայաստանը առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներին պետք է փոխհատուցի ԵՏՄ եւ ԱՀԿ սահմանված մաքսատուրքերի տարբերությունը, իսկ բավականին մեծ ժամանակ կպահանջի եւ նոր խոչընդոտ է առաջացնում:
Պարոն Շարմազանովի դիտարկմամբ՝ Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միության որեւէ երկրի առաջնորդ վերապահումով չի խոսել Հայաստանի անդամակցման մասին: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, Շարմազանովն ասաց. « Հայաստանի նախագահն այդ մասին խոսել է, ասել է, որ մնացել է երեք հարց, այդ հարցերը տեխնիկական բնույթի են, որոնք վերաբերում են արտահանմանն ու ներմուծմանը: Ավելացնելու բան չունեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ