Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Վրաստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանակման համաձայնությո՞ւն է ձեռք բերվել. Vestnik Kavkaza

Հունիս 26,2014 19:50

Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած վերջին այցի ժամանակ Հայաստանի և Վրաստանի միջև պետական գաղտնի տեղեկություններ փոխանակելու գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել, պնդում է վրացի լրագրող Գիորգի Կալատոզիշվիլին «Վեստնիկ Կավկազա» լրատվականում:

Ըստ լրագրողի, այդ համաձայնությունը խիստ քննադատության է արժանացել Վրաստանի ընդդիմության շրջանակներում, այն հիմնավորմամբ, որ Հայաստանի միջոցով ռազմական գաղտնի տեղեկությունները կարող են փոխանցվել Ռուսաստանին:

Մշակույթի նախկին նախարար Նիկա Ռուրուան մտահոգություն է հայտնել, որ այդ փաստաթուղթը Վրաստանի առջև կարող է «փակել ՆԱՏՕ-ի դռները»:

Թբիլիսիի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Իոսիֆ Ծինծաձեն նշել է, որ հստակ չէ, թե ինչ գաղտնի տեղեկությունների մասին է խոսքը, քանի որ տեղեկատվության գաղտնիության մի քանի մակարդակ կա: Նա նաև հայտնել է, որ չի հասկանում այդ համաձայնության անհրաժեշտությունը՝ անվանելով այն «նոնսենս», գրում է Կալատոզիշվիլին:

Կառավարության ռազմավարական ինստիտուտի ղեկավար Պետրե Մամրաձեն հայտնել է, որ Վրաստանի համար ՆԱՏՕ-ի դռները փակվել են այն բանից հետո, երբ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 2008թ. օգոստոին ռազմական գործողություններ է սկսել:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել հունիսի 18-ից 19-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30