«Ես հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով Aravot.am-ի այն հարցին թե ինչպես է վերաբերվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության՝Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հակահայկական ելույթին չհակադարձելուն, արդյոք դա ճիշտ ռազմավարություն էր, ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Պարոն Շարմազանովի խոսքերով՝ «Տեսականորեն կարելի է տարբեր սցենարներ քննարկել, տվյալ դեպքում մեր պատվիրակությունը միասնական որոշում է կայացրել, եւ ես հարգանքով եմ վերաբերում այդ որոշմանը: Եթե իրենք այնտեղ նման որոշումներ են կայացրել, ուրեմն դա տվյալ դեպքում ամենաճիշտ քայլն էր, որովհետեւ ճիշտ, սառը դատողություն կարող ենք անել այն ժամանակ, երբ մենք լինենք մասնակից: Մենք Երեւանում նստած չենք կարող ասել՝ ինչն է ճիշտ, ինչն է՝ սխալ: Խորհուրդ կտամ, որեւէ մեկը այստեղից այնտեղ հայրենասիրության դասեր չտա: Այստեղից Ստրասբուրգ շատ հեշտ է դատողություններ անել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ