«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները շուրջ երկշաբաթյա լռությունից հետո հերթական բողոքով են հանդես եկել:
Նրանք շարունակում են պահանջել իրենց չվճարված աշխատավարձերը:
Գործարանը շուրջ 11 ամսվա աշխատավարձ է պարտք աշխատողներից շատերին:
Աշխատավարձ ստանալու հույսերը, սակայն, կամաց-կամաց մարում են:
Կարդացեք նաև
«Արդեն հոգնել ենք, էլ հույս չկա, ինչպես կարելի է այսպես անորոշության մեջ ապրել, մեր ամուսինների աշխատածն ենք պահանջում, հո ավել բան չենք ուզում, վերջիվերջո ընտանիք պահելու առաջ ենք կանգնած, սովամահ ենք լինելու, ինչ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր գործարանի աշխատակիցներից մեկի կինը:
Չնայած անորոշությանը` քիմպրոմցիները որոշել են պայքարել մինչեւ վերջ. հարկ եղած դեպքում կհասնեն նաեւ մայրաքաղաք:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ