ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է ընդունել հունիսի 24-ին Իտալիա-Ուրուգվայ խաղի ժամանակ Ուրուգվայի հավաքականի անդամ Լուիս Սուարեսի պահվածքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ խաղի ժամանակ Սուարեսը կծել էր հակառակորդ թիմի խաղացողի ուսը:
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել է.
Սուարեսը կատարել է ՖԻՖԱ-ի կանոնագրքով նախատեսված երկու խախտում՝ հարձակում եւ այլ խաղացողի հանդեպ ոչ սպորտային պահվածք:
Սուարեսին արգելվում է մասնակցել 9 պաշտոնական խաղի, այդ թվում՝ հունիսի 28-ին նախատեսված Ֆուտբոլի աշխարհի առաջնության Կոլումբիա- Ուրուգվայ խաղին:
Կարդացեք նաև
Սուարեսին չորս ամսով արգելվում է մասնակցել ֆուտբոլի հետ առնչվող որեւէ գործողության՝ վարչական, սպորտային եւ այլն:
Ավելին, պատժի ընթացքում Սուարեսին արգելվում է մուտքը որեւէ մարզադաշտ, այդ թվում՝ Ուրուգվայի թիմի ինը խաղերի ժամանակ:
Բացի այս կարգապահական տույժերից, Սուարեսը նաեւ պետք է մուծի 100 հազար շվեյցարական ֆրանկի չափով տուգանք:
«Նման պահվածքը անընդունելի է ցանկացած ֆուտբոլային դաշտում, մասնավորապես՝ աշխարհի առաջնության ժամանակ, երբ միլիոնավոր մարդկանց հայացքները հառված են մարզադաշտում խաղացող ֆուտբոլային աստղերին»,-ասել է ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի նախագահ Կլաուդիո Սուլսերը:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ