Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է հրահրում կրքերը Փարաքարում

Հունիս 26,2014 18:16

Ինչպես հայտնի է, երկու օր առաջ՝ հունիսի 24-ին, Փարաքարում խմելու ջրի անորակության պատճառաբանությամբ որոշ բնակիչներ, հիմնականում կանայք և երեխաներ, դուրս էին եկել փակելու Երևան-Էջմիածին ճանապարհը՝ խոչընդոտելով այդ աշխույժ մայրուղու երթևեկը:

Մի կողմ թողնենք այդ՝ մեր օրերում ավանդույթ դարձած գործելաոճը, երբ տուժած կամ իրեն այդպիսին համարող կողմը դա միակ արդյունավետ ուղին է համարում ծագած խնդրին հնչեղություն տալու ու այն իր օգտին լուծելու համար: Հարցը  քիչ այլ է. ընդհանրապես ի՞նչ էր պատահել, ո՞վ էր դրա մեղավորը և արդյոք չկա՞ր խնդիրն օրենքով սահմանված կարգով լուծելու հնարավորություն:

Օրերս Փարաքարի գյուղապետարանից ահազանգ է ստացվում, որ թաղամասերից մեկի բնակիչները բողոքում են խմելու ջրի մեջ ցեխի առկայությունից: «Երևան Ջուր» ՓԲԸ համապատասխան ծառայությունը, որը մշտական կապի մեջ է գյուղապետարանի հետ, անմիջապես ձեռնարկում է միջոցներ առաջացածխնդրի լուծման նպատակով: Փարաքարը փոքր գյուղի չէ, և բնական է, որ աշխատանքները որոշակի ժամանակ են պահանջում: Այնուամենայնիվ, թաղամաս առ թաղամաս իրականացված ստուգումից պարզ է դառնում, որ տարածքում ինչպես ընկերության համակարգին, այնպես էլ բնակիչներին պատկանող վթարված ջրագիծ՝ ջրի արտահոսքով չկա: Դրանից հետո որոնումները շարունակվում են արդեն հատուկ հոսակորուստներ հայտնաբերող սարքերի օգնությամբ: Ի վերջո  գտնում են վթարի վայրը. Ռազմիկ Արշակյան փողոց, թիվ 2: Հողային աշխատանքներ կատարելուց պարզ է դառնում, որ սեփական ջրագիծ, որպես այդպիսին, այստեղ պարզապես գոյություն չունի: Պատկառելի տարիքի խողովակը անցած տասնամյակների ընթացքում ուղղակի կոռոզիայի ենթարկված մաղ էր դարձել: Հողից դուրս հանելիս այն վերածվում է կտորտանքի: Ներկայումս նշված անհատական ջրագիծը խցափակվել է: Ընկերության ջրամատակարարման բաշխիչ ցանցին միանալու համար տան տերը պետք է նոր խողովակաշար կառուցի: Ըստ Որակի լաբորատորիայի այսօրվա՝ հունիսի 26-ի ստուգման արդյունքների՝ ջուրը Փարաքարում համապատասխանում է ներկայացվող պահանջներին:

Հարց է առաջանում. իսկ արդյո՜ք այդ նույն տան տերը բողոքավորների թվում չէ՞ր, և կամ ի՞նչ երաշխիք ունեն խճուղին փակողները, որ վաղն իրենց «զառամյալ» ջրագծերի վթարները պատճառ չեն հանդիսանա այլոց բողոքների համար: Ի վերջո, խնդիրը «Երևան Ջուր» ՓԲԸ-ն չէ՝ իր բոլոր իրական և թվացյալ թերություններով: Ընկերությունն իր սպասարկման տարածքում ունի մոտ 75 հազար մասնավոր տնատիրություն, ինչպես Երևանում, այնպես էլ հարակից 32 գյուղերում: Դրանց զգալի մասը միացած է համակարգի բաշխիչ ցանցին 30-40-50 տարի առաջ կառուցված խողովակներով: Մինդեռ մեր պայմաններում դրանք միջինը 20 տարվա կյանք ունեն: Պարզ է, որ նմանպարագայում մաշված խողովակները ոչ նիայն ջրի կորստի են բերում, այլև ժամանակ առ ժամանակ՝ վթարների: Այսօր հնարավոր եղավ Փարաքարում խուսափել աղեստամոքսային հիվանդությունների բռնկումից, բայց ո՞վ կարող է երաշխիք տալ վաղվա համար: ժամանակն է, որ ուրիշների ճանապարհը փակելու գայթակղիչ կոչերին ականջալուր լինելու փոխարեն փարաքարցիներն ընթանան իրենց ներքին ջրագծերը փոխելու սեփական ճանապարհով:

 

«Երևան Ջուր» ՓԲԸ,

Հանրային կապերի ծառայություն

                                                                        

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30