Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են

Հունիս 26,2014 18:02

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ճարտարապետների հետ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի հանդիպումների շրջանակում քննարկվում են թեքահարթակների կառուցման հետ կապված հարցեր: Հերթական հանդիպման ժամանակ նշվել է, որ մայրաքաղաքի 536 հասցեներում նախկինում կառուցված հանրային նշանակության շենքերում, քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցության շրջանակում, հնարավոր է իրականացնել անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխանող թեքահարթակների կառուցում: Նշված բոլոր կառույցներին Երևանի քաղաքապետարանի կողմից անվճար տրամադրվել են համապատասխան նախագծերը: Ավելին, նշված հասցեներից 171-ում արդեն իսկ իրականացվել են թեքահարթակների կառուցման աշխատանքները: Քաղաքապետի օգնականը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ թեքահարթակների կառուցման ընթացքի նկատմամբ հսկողությունը ամենօրյա է, ընդ որում՝ այդ հարցում իրենց ակտիվ և գործուն մասնակցությունն են ունենում նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հատկանշական է, որ նման աշխատակարգը հաջողությամբ իրականացվում է 2013թ.-ից սկսած, երբ համայնքային բյուջեից առաջին անգամ գումար տրամադրվեց մայրաքաղաքի փողոցները թեքահարթակներով ապահովելու նպատակով: Ավելորդ չէ նշել, որ բոլոր հասցեները, ինչպես նաև թեքահարթակների չափորոշիչների համապատասխանությունը հաստատվում է շահառու  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Նույն սկզբունքով 2014 թվականին  արդեն կրկնապատկված գումարով նախապես հաստատվել են այն շուրջ 200 առաջնային հասցեները, որտեղ 40 մլն դրամի սահմանում հնարավոր է թեքահարթակների կառուցումը: Ծրագիրն ընդգրկում է մայրաքաղաքի ամբողջ տարածքը: Ըստ այդմ, Կենտրոն, Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում արդեն իսկ կառուցվել է 76 թեքահարթակ, որոնք  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ստուգայցերի արդյունքում  ստացել են դրական գնահատական:

Հիշեցնենք նաև, որ «Հարմարավետ քաղաք բոլորի համար» սկզբունքով վերը նշված և մի շարք այլ ծրագրերին զուգահեռ, 2014 թվականին շահագործման կհանձնվի սայլակով տեղաշարժվող հաշմանդամների համար հատուկ վերելակներով կահավորված 10 ավտոբուս:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30