Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության հաղորդագրությունից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ Արսեն Մկրտչյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ՝ փոխարինելով թովմասյանական մեկ այլ կադրի՝ Արամ Օրբելյանին, իսկ հիմա դարձավ 1-ին տեղակալ՝ նախկին նախարար Հրայր Թովմասյանի մտերիմ Գրիգոր Մուրադյանի փոխարեն: