Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Կառավարությունը չի հրաժարվել Որոտանի համալիրի գործարքից. «Ազատություն»

Հունիս 26,2014 18:09

Ինչպես «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Կառավարությունը մտադիր է ավարտին հասցնել Որոտանի համալիրը ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու գործը, սակայն կան որոշակի խնդիրներ, որոնց լուծումից հետո միայն գործարքը կավարտվի:

«Բանն այն է, որ գործարքի հետ կապված կան որոշակի խնդիրները, բայց դա ամենևին չի նշանակում, որ Կառավարությունը մտադիր է հրաժարվել գործարքից», – «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը` պարզաբանելով. – «Մենք ուղղակի մի շարք հարցադրումներ ենք բարձրացրել մեր գործընկերները առջև, որոնք պահանջում են լուծումներ, և եթե լուծումները գտնվեն` փոխադարձ ընդունելի, ապա, բնականաբար, որևէ հարցական լինել չի կարող: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքին, որ ուզում ենք, այո, գույքը Որոտանի կասկադի վաճառել հենց այդ ընկերությանը, բայց ունենք որոշակի պայմաններ»:

Հարցին, թե ինչքանով է հավանական, որ քննարկումները ամերիկյան ընկերության հետ հաջողությամբ կավարտվեն և գործարքը վերջնական տեսք կստանա, Հարությունյանն արձագանքեց․ – «Մի բան ակնհայտ է. մենք չենք մերժել այն ընկերությանը, ում հետ պայմանագիր կնքվել է և շարունակում ենք իրենց հետ մեր քննարկումները: Սա նշանակում է` մենք չենք հրաժարվել պայմանագրից: Իսկ տեսականորեն հնարավոր է արդյո՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը և այն ընկերությունը չկարողանան հասնել փոխադարձ ընդունելի պայմանների: Իհարկե, հնարավոր է: Եվ այդ դեպքում գործարքը տեղի չի ունենա: Բայց նաև հնարավոր է, որ մեզ հաջողվի հասնել փոխադարձ ընդունելի լուծումների»:

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ պայմանագիրը համապատասխանի Հայաստանի օրենսդրությանը», – շարունակեց Հարությունյանը՝ մանրամասնելով, որ, օրինակ, 2006թ․ ընդունված «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքով ջրային որոշակի համակարգեր նախատեսված չեն մասնավորեցման և պետք է լինեն պետական սեփականություն. – «Որոտան ՓԲԸ-ի բալանսում էին գտնվում նաև այնպիսի հիդրոկառույցներ, ինչպիսին, օրինակ, պատվարը, ինչպես, օրինակ, ճնշումային թունելը և այլն: Ֆորմալ առումով այդտեղ արդեն տեղի ունեցել էր օրենքի խախտում»:

Հարցին, թե նշանակում է դա արդյոք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ապօրինի պայմանագիր է կնքել, Հարությունյանն արձագանքեց. – «Ես ձեռնպահ կմնայի նման ձևակերպումից: Իհարկե, գնահատականները կարող են լինել տարբեր: Այնուամենայնիվ ես այս պահին համարում եմ ոչ թե այդ պայմանագիրը եղել է ապօրինի, բայց այն որոշ դրույթներով հակասել է ՀՀ օրենքներին: Ես չեմ կարծում, որ այստեղ միտումնավորություն է եղել: Թերևս եղել է որոշ հարցերում անուշադրություն»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30