Լրահոս
Օրվա լրահոսը

Պորոշենկոն պայմաններ է դնում  Ռուսաստանի առաջ

Հունիս 26,2014 17:52

Ինչպես արդեն տեղեկացրել ենք , այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի չորրորդ օրը, ԵԽԽՎ-ում ելույթով հանդես եկավ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Խոսելով Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին՝ Պորոշենկոն հայտարարեց. «Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունների կարգավորումն անհնար է առանց Ղրիմի վերադարձի»:

Պորոշենկոն հիշեցրեց նաև այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն  իր զորակցությունն է հայտնել Պորոշենկոյի նախաձեռնած խաղաղության պլանին: Այնուհետև Պորոշենկոն զգուշացրեց, թե Կիևը կարող է «կարևոր որոշում ընդունել», եթե Խաղաղության պլանի անկյունաքարային կետերը չընդունվեն: Պորոշենկոն նաև ակնարկեց եռակողմ հանդիպման` ՌԴ-Ուկրաինա-ԵԱՀԿ եռակողմ բանակցությունների մասին: Ըստ էության, Պորոշենկոն Ռուսաստանին մինչև վաղը ժամանակ տվեց` զգուշացնելով, որ եթե «աշխարհազորայինների հետ բանակցություններում չընդունվեն խաղաղության պլանի անկյունաքարային կետեր, ապա հնարավոր է Կիևը վաղը կարևոր որոշում կայացնի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30