Լրահոս
Օրվա լրահոսը

«Քառյակը ՀԱԿ-ի «լայթ» տեսակն է». (Տեսանյութ)

Հունիս 26,2014 17:34

«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հ/կ նախագահ Կարեն Թումանյանը այսօր  «Իրատես de facto» մամուլի ակումբում, խոսելով Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, նշեց, որ դա հանրությանը նետած լուրջ մարտահրավեր է: Կարեն Թումանյանի պնդմամբ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւ ինչպես նա է որակում՝ «Ռոբերտ Նազարյանի դուքյանը» արդեն կորցրել է իր չափի զգացումը. «Նա ոգեւորվել էր անցյալ տարվա էլեկտրաէներգիայի թանկացմամբ ,  մի կերպ դա մարսեց ու հենց այն պահից սկսած, երբ նա մարսեց, հասկացավ, որ արդեն գործում է անպատժելիության ոլորտում: Հենց այդ պահից սկսած սինդիկատների ղեկավարները, ինչպիսին են «ՀայՌուսԳազարդը», «էլՑանցերը», հասկացան , որ այս մարդու միջոցով կարելի է լուրջ փողեր աշխատել»:

Պրն Թումանյանը նշեց, որ Օրինաց Երկիր կուսակցությունը այսօր դիմելու է վարչական դատարան՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պահանջելով վերանայել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը, եւ ասաց, որ պարտադիր դատական գործընթացի սկզբից մինչեւ վերջ պետք է սատարել ՕԵԿ խմբակցությանը: Պրն Թումանյանի կարծիքով ՕԵԿ խմբակցությունը միակն է, որի շնորհիվ հնարավոր կլինի սակագնի բարձրացման խնդրի շուրջ հասնել հաջողության:  «Չեմ ժխտում, որ հաճոյախոսական հոդվածներ եմ գրել ՕԵԿ-ի մասին: Ես սատարում եմ ՕԵԿ-ին ոչ միայն նրա համար, որ իրենք մեր կազմակերպությանը սատարեցին, այլ նրա համար, որ նրանց հիմնական խաղաքարտը սոցիալական խնդիրներն են: Սա էր պատճառը, որ իրենք դուրս եկան կոալիցիայից: Իրենք բարձրացնում էին  աղքատության վերաբերյալ այնպիսի խնդիրներ, որոնք կառավարությունը ոչ մի կերպ չէր կարողանում լուծել»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե ինչո՞ւ նա չի սատարում քառյակին, որը նույնպես ցանկանում է լուծում գտնել հասարակությանը հուզող հարցերին, Կարեն Թումանյանը պատասխանեց, որ քառյակը մեր իրականություն եկավ երկու հանգամանքով. «Դա ցանկացան Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Ամեն մեկը ուներ իր դրդապատճառները: Ինձ թվում է, որ քառյակը ՀԱԿ-ի «լայթ» տեսակն է»:

Մանրամասն՝  տեսանյութում

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30