Կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայությունից: Սակայն ազատման ժամկետը չի նշվում:
Օգոստոսին լրանում է ֆուտբոլիստի 27-ամյակը: «Յուրա Մովսիսյանն առանձնանում է Հայաստանի ազգային հավաքականում արդյունավետ խաղով եւ նախապատրաստվում է 2014 թվականի աշնանը մեկնարկող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին», – ստացված գրավոր մեկնաբանությունը մեջբերում է РИА Новости-ն: Անցած տարի Մովսիսյանը ՀՖՖ-ի հարցման արդյունքներով ճանաչվել է Հայաստանի 2-րդ ֆուտբոլիստ՝ զիջելով միայն Հենրիխ Մխիթարյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ