Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանին ոստիկանության բաժնում ծեծել են

Հունիս 26,2014 17:27

 

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի տվյալներով` Հայաստանում ոստիկանական բաժիններում հայտնված քաղաքացիների 90 տոկոսը լուրջ խոշտանգումների է  ենթարկվում:

«Ոստիկանական բաժիններում մարդիկ ենթարկվել են ծեծի, ջարդի: Որպես կանոն, փաստաբան չեն ունեցել: 2012-ի նոյեմբեր-դեկտեմբերի կտրվածքով 135 քաղաքացուց փաստաբան է ունեցել միայն 3-ը: Նրանք մանրամասն նկարագրել են, թե ինչպես են իրենց ծեծել, ինչ ձեւերով ու գործիքներով»,- այսօր «Մեդիակենտրոնում»  խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առիթով կազմակերպված ասուլիսի ժամանակ ներկայացրեց պարոն Իշխանյանը: Նա պատմեց, որ վերջերս էլ ոստիկանական բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի ընթացքում դատարանի բակում գազային ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը:

«Իրավունքի գերակայություն» հ/կ համահիմնադիր Արտակ Զեյնալյանն էլ շարունակեց, որ ձերբակալվելու պահից սկսած ոստիկանությունը պարտավոր է ստանձնել անձի պաշտպանությունը: Նրա խոսքով,վարչական դատարանում մի քանի գործերով իրենք  հիմա բարձրացրել են այդ հարցը, թե չի ապահովվել անձի՝ պաշտպան ունենալու իրավունքը:

Քաղաքացիական ակտիվիստ Դվին Իսանյանսն էլ պատմեց, որ մայիսի 13-ին՝ Մաշտոցի պուրակի անվանափոխության օրը,  ինքն ու մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին պուրակում ու դեռ ակցիան չսկսած քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ մոտեցել են ու կոպիտ հրելով արգելել առաջ գնալ.«Ոստիկան եկավ հայհոյեց, գոռաց, գնացեք էստեղից, ձեզ հեսա ես իմ ինչ կանեմ: Մենք էլ ասացինք՝ արի մոտեցի ու արա, ինչ ասում ես: Միանգամից սկսեցին հրեցին, գցեցին մեզ խոստերի մեջ ու քաշքշելով բարձրացրին, քարշ տվեցին փողոց, մեջքս խփեցին քարերին, հարվածներ ստացա մարզված մարդկանց կողմից, ոտքով մեկը խփեց բերանիս, հայհոյանքների շարան»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30