Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Դեպի Եվրասիական միություն» շարժումը ԱՄՆ դեսպանատանը կոռուպցիայի մեջ է մեղադրում

Հունիս 26,2014 16:45

«Գործընթացը շարունակվելու է մինչեւ չբացահայտվի դառը ճշմարտությունը»,- այսօր՝ հունիսի 26-ին, «Իրատես de facto» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Դեպի Եվրասիական միություն» շարժման անդամ Իշխան Թովմասյանը:

Նրա խոսքերով՝ իրենք բարձրաձայնում են ԱՄՆ դեսպանատան ապօրինի հողատարածք զբաղեցնելու հարցը: Նա նշեց, որ իրենք դիմել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը, սակայն 3 ամիս սպասելուց հետո չեն ստացել նրանց պատասխանը, որից հետո կրկին դիմել են ԱՄՆ դեսպանատուն, որի աշխատակիցը խոստացել է իրենց հարցերին պատասխանել 15 օրվա ընթացքում: Պարոն Իշխանյանը հայտարարեց, որ եթե դեսպանատան պատասխանը համոզիչ ու հիմնավոր չլինի, իրենք արդեն ծրագրավորել են իրենց հետագա քայլերը.
«Լինելու է 1 դահլիճային միջոցառում, որտեղ հրավիրելու ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակցին, կգա՞ն, թե՞ չեն գա, դա իրենց բարոյական պարտքն ու գործն է: Հենց այդ օրը կհայտարարենք երկրորդ, արդեն ոչ թե կենտրոնական վարչության 51 անդամով, այլ մեր ողջ ուժով եւ կարողությամբ Ամերիկայի դեսպանատան առաջ գնալու, եւ այս անգամ ոչ թե գնալու ենք փաստաթուղթ ներկայացնելու, այլ գնալու ենք կոնկրետ պատասխան պահանջելու»:

Նրա խոսքերով՝ իրենք դիմել են Հայաստանում գործող բոլոր մարմիններին՝ ընդհուպ մինչեւ հանրապետության նախագահ, ովքեր իրավասու են հող հատկացնել: Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են իրենց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան գործունեության սկսման օրից քաղաքապետարանի բյուջե ոչ մի դրամ մուտք արված չէ, սակայն, ըստ պարոն Թովմասյանի, ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցը թերթերից մեկի հետ զրույցում ասել է, որ այդ հողատարածքի համար վճարվել է ավելի քան 2 միլիոն երեք հարյուր հազար դոլար.
«Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մեզ պատասխանել է՝ «այդ հարցով կարող եք դիմել , եւ մենք արդեն տեղյակ ենք, որ դիմել եք Երեւանի քաղաքապետարան, պատասխանը ստացել եք: Մեր պատասխանը հիմնվում է դրա հիման վրա»:
Իշխան Թովմասյանի խոսքերով՝ ներկայումս սոցիալական ճամբարին եւ համակարգին վերաբերվող բանակցություններ են ընթանում, որոնց արդյունքում որոշվել է՝ «Դեպի Եվրասիական միություն» շարժումը մասնակցելու է «Հայկական սոցիալիստական հեղափոխություն շարժում» ճակատին: Նա նշեց, որ քսան օրվա ընթացքում ճակատը անցկացնելու է իր առաջին միջոցառումը, որտեղ էլ ներկայացվելու են ճակատի հիմնական ծրագրերը եւ ռազմավարությունը:

Շարժման մեկ այլ անդամ՝ Արմենուհի Ղազարյանը հայտարարեց, որ ըստ Վիեննայի կոնվենցիայի, դեսպանատներին տրամադրվում է շենք, ոչ թե հողատարածք.
«Այստեղ թաքնված են կոռուպցիոն տարրեր, որի մասնակիցն են եղել այս որոշումը իրականացնողները եւ այս գործարքը կնքողները՝ Նարեկ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, Անդրանիկ Մարգարյանը: Այսինքն՝ Ամերիկայի դեսպանատանը հետաքրքիր է հողը վերցնելը, նա վերցրել է իր հողը: Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ գումարներ է ծախսում, որ կոռուպցիան վերացնեն, բայց այսօր ինքն է հենց կոռուպցիայի մասնակից դառնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30